ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում փոքր հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացմանը
09-11-2011 14:26:10 | Հայաստան | Տնտեսութիւն
Նոյեմբերի 9-ին Երեւանում մեկնարկեց Հայաստանում փոքր հիդրոէլեկտրակայանների (SHP) ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիրը, որում ներգրավվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Ծրագիրը նպաստելու է շրջակա միջավայրի կենսունակությանն ու էներգետիկ անվտանգությանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համատեղ կղեկավարեն ծրագրի աշխատանքային խումբը. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնահատել փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունը, աջակցել ոլորտի ներկայացուցիչների վերապատրաստմանն ու մշակել նմուշային ծրագիր:
«Էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը կարեւոր է` ապահովելու էներգետիկ անվտանգությունը», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան. - «Փոքր ՀԷԿ-երի զարգացումը Հայաստանի գերակայություններից է, որին մենք աջակցում ենք: Երկարաժամկետ տնտեսական օգուտի եւ երկրի կայուն զարգացման երաշխավորման համար կարեւոր է հաշվի առնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման բնապահպանական եւ սոցիալական ներգործությունը, եւ այս նոր ծրագիրը կօգնի իշխանություններին այս հարցումե:
ԵԱՀԿ կողմից համատեղ ղեկավարած աշխատանքային խումբը, որում ներգրավված են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման, էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ փորձագետներ, կդիտարկի փոքր հիդրոէլեկտրակայանների բնապահպանական եւ սոցիալական նոր ստանդարտների կիրառումը, կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիք են շրջակա միջավայրի եւ սոցիալական ազդեցության գնահատումը, հանրային կառուցողական մասնակցության բարձրացման ուղիներ:
Ծրագիրը կշարունակվի մինչեւ 2014թ.: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից եւ իրականացվում Նորսք Էներջի /Norsk Energi/ խորհրդատվական ընկերության կողմից: