Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնութեան յայտերի ընդունումը
09-11-2011 14:34:57 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) եւ «Orange Արմէնիա» ընկերութիւնը յայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնութեան մեկնարկը: Առաջնութեան շրջանակում մասնակիցները պէտք է ներկայացնեն իրենց կողմից նախագծուած համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը եւ խաղերն ամբողջութեամբ:
Առաջնութեան նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսեւորուել խաղերի բիզնես ոլորտում:
Մասնակցել ցանկացողները կարող են հանդէս գալ նախապէս ձեւաւորուած թիմով կամ որպէս անհատ: Մրցոյթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման յայտերի վերջնաժամկէտն է դեկտեմբերի 15-ը: Մրցոյթին յայտ ներկայացնելու համար այցելել` www.digitec.am կայքի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնութեան էջը` http://digitec.am/gamecontest.php?id=209: