«Apple Computerէ կորպորացիայի համահիմնադիր Ստիւ Վոզնեակը արժանացել է Հայաստանի Նախագահի մրցանակի


«Apple Computerէ կորպորացիայի համահիմնադիր Ստիւ Վոզնեակը արժանացել է Հայաստանի Նախագահի մրցանակի

  • 09-11-2011 14:46:11   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար «Apple Computerէ կորպորացիայի համահիմնադիր Ստիւ Վոզնեակը արժանացել է Հայաստանի Հանրապետութեան Նախագահի 2011թ. մրցանակի: Ստիւ Վոզնեակը երեսուն տարի շարունակ համարւում է Սիլիկոնային հովտի լեգենդ եւ բարերար, մեծ դեր է խաղացել համակարգչային արտադրութեան կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I եւ Apple II համակարգիչները եւ մասնակցելով նշանաւոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնեակը Ստիւ Ջոբսի հետ միասին հիմնել են Apple Computer Inc. ընկերութիւնը, որն առաջարկում էր Վոզնեակի նախագծած Apple I անձնական համակարգիչը: Յաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարգիչն առանձին կենտրոնական ղեկավարող միաւորով, ստեղնաշարով, գունաւոր գրաֆիկայով եւ ճկուն սկաւառակատարով: Apple II-ը հիմնարար դերակատարութիւն է ունեցել անձնական համակարգիչների արտադրութեան գործընթացում: 1981թ.-ին նա վերադարձել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան եւ աւարտել ուսումը` ստանալով էլեկտրական ճարտարագիտութեան /համակարգչային/ գիտութեան մասնագէտի որակաւորում: 1985թ.-ին Apple Computer–ում կատարուած նուաճումների համար ԱՄՆ Նախագահը Վոզնեակին յանձնել է Ամերիկայի առաջատար նորարարների համար նախատեսուած բարձրագոյն պարգեւը` Տեխնոլոգիայի Ազգային Մեդալը: 2000թ.-ին նրա անունն ընդգրկուել է Գիւտարարների Փառքի Սրահում եւ նրան շնորհուել է հեղինակաւոր Հայնցի անուան պարգեւը տեխնոլոգիաների, տնտեսութեան եւ գործատուութեան բնագաւառում` առաջին անձնական համակարգչի ինքնուրոյն նախագծման եւ այնուհետեւ մաթեմատիկային եւ էլեկտրօնիկային անվերապահ նուիրումի համար` ոգեւորելով շրջանաւարտ ուսանողներին եւ նրանց ուսուցիչներին: Տարիների ընթացքում Վոզնեակը մասնակցել է տարբեր գործարարական եւ բարերարական նախաձեռնութիւնների` նպաստելով դպրոցներում համակարգչային հնարաւորութիւնների ընդլայնմանը եւ խրախուսելով ուսանողների առձեռն ուսուցման եւ ստեղծարար մօտեցման ձեւաչափը: Ներդնելով իր ժամանակն ու ռեսուրսները կրթութեան մէջ` նա իր հովանաւորութեան տակ է վերցրել Լոս Գաթոս դպրոցական թաղամասը` տրամադրելով ուսանողներին եւ ուսուցիչներին առձեռն ուսուցման նիւթեր եւ գերժամանակակից տեխնոլոգիական սարքաւորումներ: Նա Էլեկտրօնային Սահմանների Հիմնադրամի հիմնադիրն է, ինչպէս նաեւ տեխնոլոգիաների թանգարանի, Սիլիկոնային հովտի բալետի եւ սան-խոսէի Մանկական յայտնագործութիւնների թանգարանի հիմնադիր հովանաւորը: Այժմ Վոզնեակը Fusion-IO–ում զբաղեցնում է Գլխաւոր Գիտնականի պաշտօնը: 2006թ.-ի սեպտեմբերին Նորթոն Փաբլիշինգ հրատարակչութիւնում լոյս է տեսել նրա հեղինակած «iWoz: From Computer Geek to Cult Iconէ ինքնակենսագրութիւնը, որը «նիւ Եորք Թայմսե-ի կողմից ճանաչուել է բեսթսելլեր: Հեռուստատեսութեամբ նա հանդէս է եկել «քեթի Գրիֆինի հետ ռէալիթի-շոուէ, «իմ կեանքը Դ-լիստում», «աստղային պարեր» եւ «Դինգ Բանգ Թէօրի» հաղորդաշարերում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ