ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մօտ տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչութեան կատարած աշխատանքների վերաբերեալ խորհրդակցութիւն


ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մօտ տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտային տեսչութեան կատարած աշխատանքների վերաբերեալ խորհրդակցութիւն

  • 09-11-2011 15:53:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ նոյեմբերի 9-ին կառավարութիւնում տեղի է ունեցել հակակոռուպցիոն խորհրդի նիստ: Հայաստանի Հանրապետութեան նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարութեան իրականացման մոնիտորինգի յանձնաժողովի նախագահ Գէորգի Կուտոյեանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարաութեան իրականացման մոնիտորինգի յանձնաժողովի գործառոյթների լիարժէք իրականացման հիմնահարցերը: Խորհուրդը քննարկել եւ ի գիտութիւն է ընդունել 2010-2011 թուականների առաջին կիսամեակի հակակոռուպցիոն ռազմավարութեան միջոցառումների ծրագրի իրականացման հաշուետուութիւնները, որոնց համաձայն` վերը նշուած ժամանակահատուածում 2008 եւ 2009 թուականների համեմատ Հանրապետութիւնում արձանագրուել է կոռուպցիոն ռիսկերի նուազեցում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ՀՀ վարչապետի օգնական Եղիշէ Կիրակոսեանը հանդէս է եկել տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան գործողութիւնների ծրագրի շրջանակներում Հայաստանի վերաբերեալ ընդունուած զեկոյցի հիմնադրոյթների եւ դրանց համատեքստում համապատասխան առաջարկութիւնների ներկայացմամբ: Վարչապետը յանձնարարել է խորհրդի անդամներին քննարկել դրանք եւ ներկայացնել առաջարկութիւններ` վերջիններիս կատարողականի իրականացման նպատակով:
  -   Մամլո հաղորդագրություն