Ծխախեղդ են եղել կենդանիներ


Ծխախեղդ են եղել կենդանիներ

  • 10-11-2011 11:27:52   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարութիւնը ներկայացրել է նոյեմբերի 9-ի արտակարգ պատահարները` Նոյեմբերի 9-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացուել, որ Արագածոտնի մարզի Արագած լեռան լանջին` լիճ տանող ճանապարհին, «ռենջ Ռովեր» մակնիշի 22 ՕՕ 267 պետհամարանիշի աւտոմեքենան արգելափակուել է ձեան մէջ: Դէպքի վայր ժամանած «էջմիածնի Ճանշին» Փբը-ի աշխատակիցների ուժերով աւտոմեքենան (վարորդ եւ 5 ուղեւոր) դուրս է բերուել ճանապարհի երթեւեկելի մաս: Նոյեմբերի 9-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել է Երեւան քաղաքի Բագրեւանդի փողոցում` «միլիոն» խաղատան յետնամասում: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Տեղում պարզուել է, որ հրդեհը բռնկուել է Կոտայքի մարզի Ջրվէժ գիւղի 42-րդ փողոցի թիւ 44 տան բակում: Հրդեհը մեկուսացուել է ժամը 09.14-ին, մարուել` 09.41-ին: Այրուել է Հ.Սարդարեանին պատկանող անասնագոմը` 50 քմ մակերեսով, ծխախեղդուել են 3 նապաստակ եւ 10 հաւ: նոյեմբերի 9-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացուել, որ Մեասնիկեանի պողոտայում` «բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, տեղի է ունեցել աւտոպատահար. վթարուած աւտոմեքենայից առկայ է գազի արտահոսք: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Տեղում պարզուել է, որ թիւ 61 երթուղու «գազելէ մակնիշի 0625 Տ պետհամարանիշի աւտոմեքենան (վարորդ` Գէորգ Պարոնեան) բախուել է ճամփեզրին կայանած «մոսկուիչ-412» 63 OV 878 պետհամարանիշի աւտոմեքենային, ինչի հետեւանքով երթուղային տաքսու ուղեւոր,1964 թուականին ծնուած Յասմիկ Մաիլեանը ոտքի վնասուածքով տեղափոխուել է Երեւան քաղաքի «սուրբ Գրիգոր Լուսաւորիչէ բժշկական կենտրոն: նոյեմբերի 9-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացուել, որ Սիսիան–Գորիս ճանապարհի 20-րդ կմ-ում «ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատար աւտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջուել: Կանչի վայր մեկնած հրշէջ-փրկարարների ուժերով 1983 թուականին ծնուած Ա.Նազարեանին պատկանող «ֆորդ Տրանզիտ» մակնիշի 26 UO 428 պետհամարանիշի աւտոմեքենան ուղղուել եւ դուրս է բերուել ճանապարհի երթեւեկելի մաս: Տուժածներ չկան: Նոյեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացուել, որ Լոռու մարզի Տաշիր–Մեծաւան աւտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար. «օպել» մակնիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջուել ձորը: Պարզուել է, որ շրջուել է «տոյոտայ կ'որոլլա» մակնիշի 25 UU 054 պետհամարանիշի աւտոմեքենայ, ինչի հետեւանքով աւտոմեքենայի վարորդ,1984 թուականին ծնուած Միքայէլ Մելքոնեանը եւ ուղեւոր Սեւակ Մխոյեանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ եւ տեղափոխուել են Տաշիր քաղաքի հիւանդանոց: ՀՀ Աին-ը տեղեկացնում է Թուրքիայի տարածքում երկրաշարժի մասին: Ըստ սեյսմոլոգիական ցանցի, նոյեմբերի 9-ին Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 15 կմ դէպի հարաւ-արեւմուտք, գրանցուել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնութիւնը էպիկենտրոնային գօտում կազմել է 7-8 բալ, հիպոկենտրոնը գտնւում է 5 կմ խորութեան վրայ: Երկրաշարժը զգացուել է Երեւան քաղաքում, Շիրակի եւ Արարատի մարզերում` մօտ 3 բալ:
  -   Հասարակութիւն