Բակո Սահակյան.«Մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր»


Բակո Սահակյան.«Մարդասիրական ծրագրերի հետ մեկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր»

  • 10-11-2011 13:28:12   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահը նշել է, որ Հբըմ-ն շօշափելի ներդրում ունի Արցախի զարգացման գործում եւ ընդգծել, որ այս կազմակերպութեան հետ համագործակցութիւնը կարեւոր է ինչպէս սոցիալ-տնտեսական, այնպէս էլ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկիւնից: Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 9-ին Ժնեւ քաղաքում հանդիպում է ունեցել «իզմիրլեանէ հիմնադրամի առաջին փոխնախագահ Ժակ Սարգսեանի հետ: Հանդիպմանը քննարկուել են մեր հանրապետութիւնում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչուող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական ծրագրերի հետ մէկտեղ Արցախում անհրաժեշտ է իրականացնել ներդրումային ծրագրեր, ինչը որակապես այլ ազդեցութիւն կ'ունենայ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման վրայ: այս համատեքստում քննարկուել են մի շարք կոնկրէտ առաջարկներ եւ ծրագրեր: Նոյն օրը Նախագահ Սահակեանը հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) Շուեյցարիայի մասնաճիւղի ղեկավար Թալին Աւագեանի հետ: Հանդիպումներին ներկայ էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը եւ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ Դաւիթ Բաբայեանը: այս մասին«նտ-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն