Կառավարութեան նիստում հաւանութիւն է տրուել համայնքների խոշորացման հայեցակարգին


Կառավարութեան նիստում հաւանութիւն է տրուել համայնքների խոշորացման հայեցակարգին

  • 10-11-2011 15:49:08   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Նոյեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաւանութիւն է տուել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միաւորումների ձեւաւորման հայեցակարգին, որի համաձայն, հաշուի առնելով ինչպէս միջազգային փորձը, այնպէս էլ տեղական ինքնակառավարման զարգացման ընթացիկ մակարդակը, ենթադրւում է կիրառել կամաւոր եւ պարտադիր ձեւերի համակցուած տարբերակը: Ըստ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, միայն համայնքների խոշորացման դէպքում է հնարաւոր լուրջ եւ էական արդիւնքների հասնել ռեսուրսների կենտրոնացման եւ դրանց արդիւնաւէտ տնօրինման հարցերում: Հայեցակարգը նախատեսում է ոլորտի բարեփոխումն սկսել Վայոց ձորի, շարունակել` Սիւնիքի մարզերում: Իրականացուած բարեփոխման արդիւնքների վերլուծութեան եւ գնահատման հիման վրայ հնարաւոր կը լինի յանգել որոշակի եզրակացութիւնների, որոնք էլ կը ստեղծեն երկրի մասշտաբով այս քաղաքականութիւնն իրագործելու նախադրեալները: ՀՀ կառավարութիւնը հաստատել է` Արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրաւաբանական անձանց պատճառուած վնասի գնահատման կարգը, մի շարք բնապահպանական միջազգային կոնուենցիաներից բխող` ՀՀ պարտաւորութիւնների կատարման միջոցառումների ցանկը, Հարկային մարմնի գործունէութեան շրջանակում ռիսկի վրայ հիմնուած ստուգումների մեթոդաբանութիւնը եւ ռիսկայնութիւնը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիր, որի համաձայն ստուգման ենթակայ յարկ վճարողների ընտրութիւնը կը կատարուի ռիսկային չափանիշների հիման վրայ, ըստ յարկ վճարողների առանձին, միատարր խմբերի, Հանրակրթական ուսումնական հաստատութեան ուսուցչի ատեստաւորման եւ որակաւորման տարակարգի շնորհման, ուսուցչի ատեստաւորման տարածքային ու հանրապետական յանձնաժողովների ձեւաւորման եւ գործունէութեան, ուսուցիչներին հաւելավճար տալու կարգերը, ՀՀ միգրացիայի պետական կարգաւորման քաղաքականութեան հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողութիւնների ծրագիրը: ՀՀ կառավարութիւնը հաստատել է նաեւ Կ'ոտայքի մարզի Արգելի եւ Ակունքի գիւղական համայնքների հողերի օգտագործման ժամանակաւոր սխեմաները եւ հողերի մի մասը փոխադրել այլ կ'ատեգորիայ` համապատասխանաբար ջրի օրուայ կարգաւորիչ ջրամբարի կառուցման, բնակելի եւ հասարակական կառուցապատման համար: Գործադիրի որոշմամբ այլ կ'ատեգորիայ է փոխադրուել Շիրակի մարզի Վահրամաբերդի, Սիւնիքի մարզի Լեհվազի, Արարատի մարզի Ռանչպարի, Վայոց ձորի մարզի Մարտիրոսի գիւղական համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների եւ օժանդակ կառոյցների, գլխամասային հանգոյցի եւ կարգաւորիչ աւազանի, հակակարկտային գեներատորային կայանների շինարարութեան համար: Նիստի աւարտին վարչապետը կառավարութեան անդամներին յանձնարարել է հսկողութեան տակ պահել կառավարութեան 2012 թ. միջոցառումների ծրագրի մշակման եւ ժամանակին ներկայացման գործընթացը:
  -   Տնտեսութիւն