Աշխարհի առաջնութեան մեկնարկը


Աշխարհի առաջնութեան մեկնարկը

  • 11-11-2011 10:49:52   |   |  Սպորտ

Լիտուայի մայրաքաղաք Վիլնիւսում մեկնարկած Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնութեան մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս կը գան մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում հանդէս եկող Տիգրան Կիրակոսեանը, 68 կգ ք/կ-ում` Անդրանիկ Նաղդալեանը, կանանցից` Ռուզաննա Սարգսեանը /48 կգ ք/կ/, Աննա Գեւորգեանը /60 կգ ք/կ /, իսկ Աշոտ Դանիէլեանը ելոյթ կ'ունենայ մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, հայաստանի Հանրապետութիւնից առաջնութեանը մասնակցում է 10 մարզիկ: Մեր պատուիրակութիւնը ղեկաւորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը:
  -   Սպորտ