Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը հնարաւոր է<br /> ժամանի Երեւան<br />


Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը հնարաւոր է
ժամանի Երեւան

  • 15-01-2000 22:00:00   |   |  Սպորտ
ԲԱՔՈՒ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականը հնարաւոր է մասնակցի այս մարզաձեւում աշխարհի գաւաթի խաղարկութեանը, որը կմեկնարկի փետրուարի կէսերին, Երեւանում: Այս մասին տեղեկութիւններ է հաղորդում ադրբեջանական «day.az» լրատուական գործակալութիւնը: Այդ տեղեկատուութեան համաձայն ` ներկայումս Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայում այս հարցը դեռ քննարկման փուլում է: Հարկ է յիշեցնել, որ նախորդ տարի Հայաստան էր ժամանել Ադրբեջանի ձիւդոյի պատանիների հաւաքականը:
  -   Սպորտ