Սերժ Սարգսեանն ընդունել է «նեյշնլ ինսթրումենթսէ ընկերութեան նախագահ Ջեյմս Թրուշարդին


Սերժ Սարգսեանն ընդունել է «նեյշնլ ինսթրումենթսէ ընկերութեան նախագահ Ջեյմս Թրուշարդին

  • 11-11-2011 19:02:35   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 11-ին ընդունել է «նեյշնլ ինսթրումենթս» ընկերութեան նախագահ, համահիմնադիր եւ գլխաւոր տնօրէն Ջեյմս Թրուշարդին: Ըստ երկրի ղեկավարի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, նախագահը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատուական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «նեյշնլ ինսթրումենթս» ընկերութեան ներդրումը, նաեւ` դեռեւս 2007թ. Հայաստանի մարդկային ռեսուրսը գնահատելու եւ, ըստ այդմ, Հայաստանում ընկերութեան մասնաճիւղ բացելու որոշումը: Համոզուածութիւն յայտնելով, որ Հայաստանի նման փոքր շուկա եւ տնտեսութիւն ունեցող երկիրը պարտաւոր է եւ կարող է դառնալ համաշխարհային զարգացած արդիւնաբերական համակարգի մասնագիտացուած մաս` Հանրապետութեան ղեկավարը նշել է, որ «նեյշնլ ինսթրումենթս»-ի գործունէութիւնը Հայաստանում ամբողջովին տեղաւորւում է այդ տրամաբանութեան մէջ: Սերժ Սարգսեանի խօսքով, 2001թ. տեղեկատուական տեխնոլոգիաները յայտարարելով Հայաստանի տնտեսութեան գերակայ ճիւղ, ՀՀ կառավարութիւնը հաշուի էր առել Հայաստանի գիտակրթական մակարդակը, այդ ոլորտում երկրի ունեցած աւանդոյթները, մասնագիտական բարձորակ մարդկային ռեսուրսը, ինչպէս նաեւ Հայաստանի աշխարհագրական դիրքը, տրանսպորտային հաղորդակցութեան ուղիների սահմանափակումներն ու սակաւ բնական պաշարները: Այժմ արդէն այդ ոլորտում աշխատողների եւ ընկերութիւնների թիւը, ոլորտում վերջին տարիներին արձանագրուող աճը, Նախագահի համոզմամբ, եւս մէկ անգամ փաստում էն որոշման արդարացուածութիւնը: Համակարծիք լինելով ՀՀ Նախագահի հետ եւ հհ կառավարութեան վերոնշեալ որոշումը, իսկապէս, իմաստուն համարելով` Ջեյմս Թրուշարդը նշել է, որ Հայաստանը «նեյշնլ ինսթրումենթսե-ի ծրագրերի իրագործման համար շատ յարմար վայր է: Հայաստանում ընկերութեան գործունէութեան զարգացման եւ համագործակցութեան տեսանկիւնից Սերժ Սարգսեանը կարեւորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակութեան արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման` «նեյշնլ ինսթրումենթսե-ի ծրագիրը: Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 մլն ԱՄՆ դոլար արժողութեամբ այդ ծրագիրը լուրջ խթան կը հանդիսանայ միջազգային հարթակներում Հայաստանի` որպէս համաշխարհային ճարտարագիտական կենտրոնի, վարկանիշի բարձրացման գործում, միաժամանակ` Հպճհ-ն դարձնելով միջազգային լաւագոյն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ