Գերմանական Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2012 ծրագրի ընտրական հարցազրոյց


Գերմանական Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ 2012 ծրագրի ընտրական հարցազրոյց

  • 15-11-2011 01:11:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Գերմանիայի Բունդեսթագի «միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» (ՄԽԿ) ծրագրին Հայաստանից յայտ ներկայացրած թեկնածուների ընտրափուլի շրջանակում գերմանական պատուիրակութիւնը, Բունդեսթագի պատգամաւոր տիկին Վիոլա ֆօն Կրամոն-թաուբադելի գլխաւորութեամբ, 2011թ. նոյեմբերի 16-ին հանդիպում կ'ունենայ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովում իրենց գործընկերների հետ: 28 երկրների ընդհանուր թուով 120 կրթաթոշակակիրներ 2012թ. մարտի 1-ից մինչեւ 2012թ. յուլիսի 31-ը Գերմանիայի Բունդեսթագի կողմից լիովին ֆինանսաւորուող Մխկ-ի շրջանակում հնարաւորութիւն են ստանում ծանօթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին: Ծրագրի նպատակը սերտ շփումն է քաղաքական գործընթացներին եւ որոշումներ կայացնելու ժողովրդավարական գործընթացներին: Կրթաթոշակակիրներն աշխատում են պատգամաւորների գրասենեակներում` միաժամանակ որպէս ուսանող գրանցուած լինելով Բեռլինի որեւէ համալսարանում` այսպիսով հնարաւորութիւն ունենալով նաեւ մասնակցելու դասախօսութիւնների եւ ուսումնական այլ դասընթացների: Ծրագիրը գործում է Գերմանիայի Բունդեսթագի նախագահի բարձր հովանու ներքոյ` համագործակցութեամբ Բեռլինի երեք համալսարանների: Գերմանիայի Բունդեսթագը ստանձնում է ճանապարհի, կացարանի, եւ ապահովագրութեան ծախսերը, ներառեալ` ամսական կրթաթոշակը: Ամէն տարի դեկտեմբերից Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանութիւնը հրապարակում է Մխկ-ին յայտ ներկայացնելու պայմանները: Ծրագրի վերաբերեալ մանրամասնէր կարելի է գտնել http://www.bundestag.de/ips կայքէջում: Հայաստան այցելութեան շրջանակում գերմանական պատուիրակութիւնը հանդիպումներ կ'ունենայ քաղաքական, գիտական եւ կրթական ոլորտները ներկայացնող անձանց հետ: Նախատեսուած է նաեւ հանդիպում նախկին կրթաթոշակակիրների հետ` արդէն իսկ հաստատուած կապերն ամրապնդելու նպատակով: Շատ պետութիւններում, այդ թւում նաեւ Հայաստանում, նախկին կրթաթոշակակիրները ստեղծել են միութիւններ` հաստատուած միջմշակութային երկխօսութիւնը շարունակելու եւ ցանց հիմնելու նպատակով: Ս/թ նոյեմբերի 16-ին` ժամը 15.30-ին, Երեւանի պետական համալսարանի Պալէանների անուան դահլիճում տեղի կ'ունենայ հանդիպում լրագրողների հետ, որի ժամանակ նաեւ կը ներկայացուի ֆիլմ Բունդեսթագի ՄԽԿ ծրագրի մասին: Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան դեսպանութիւն
  -   Մամլո հաղորդագրություն