Արմէն Գէորգեանն ընդունեց Համաշխարհային բանկի պատուիրակութեանը


Արմէն Գէորգեանն ընդունեց Համաշխարհային բանկի պատուիրակութեանը

  • 16-11-2011 20:44:01   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի ղեկավար Ժան Միշել Հափիին եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իւան Դրաբեկին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրէն Աշոտ Կիրակոսեանը: Կողմերը գոհունակութիւն յայտնեցին ՀԲ -ի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերի ընթացքի առնչութեամբ, արձանագրուեց, որ դրանք իրականացւում էն յաջողութեամբ եւ նպաստում էն մարզերում սոցիալական ենթակառուցուածքների վերականգնմանն ու զարգացմանը: Քննարկուեցին Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսաւորման նախագծի հետ կապուած հարցեր: Փոխվարչապետին տեղեկացուեց, որ նախագիծը նախապատրաստման փուլում է եւ փետրուարին կը ներկայացուի ՀԲ տնօրէնների խորհրդի հաստատմանը: Քննարկուեցին նախագծի նախապատրաստման հետ կապուած մի շարք տեխնիկական հարցեր: Ինչպէս յայտնում էն ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, մասնաւորապէս, անդրադարձ եղաւ ծրագրով վերանորոգուող եւ վերակառուցուող հաստատութիւնների յետագայ պահպանման, համայնքների կողմից համաֆինանսաւորման եւ մի շարք այլ խնդիրների: Նշուեց, որ նախագծում նախատեսւում է ներառել նաեւ Տիմ-երի կարողութիւնների զարգացման բաղադրիչ, որի շրջանակում կը կազմակերպուի ՏԻ մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում: Փոխվարչապետը ողջունելի համարեց նման մտադրութիւնը:
  -   Տնտեսութիւն