Նոյեմբերի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 79.7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 90.6 մլն ԱՄՆ դոլար


Նոյեմբերի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 79.7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 90.6 մլն ԱՄՆ դոլար

  • 18-11-2011 16:36:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Նոյեմբերի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 79 մլն 738 հազար 176 ԱՄՆ դոլար` 383.8 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 90 մլն 614 հազար 599 ԱՄՆ դոլար` 385.17 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 600 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 384.17 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» ԲԲԸ -ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 16 մլն 750 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 384.56 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 35.2 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն