Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան մակարդակն աճել է 45 տոկոսով


Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան մակարդակն աճել է 45 տոկոսով

  • 19-11-2011 17:25:53   |   |  Տնտեսութիւն

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսեանի եւ Նիկա Գիլաուրիի գլխաւորութեամբ Բաթումում տեղի է ունեցել հայ-վրացական միջկառավարական տնտեսական յանձնաժողովի նիստը: Կողմերը քննարկել էն տնտեսական, կրթական, մշակութային, զբօսաշրջութեան եւ այլ ոլորտներում համագործակցութեան խորացմանն ու ամպանդմանն ուղղուած հարցերի լայն շրջանակ: Վարչապետ Սարգսեանը նախ շնորհակալութիւն է յայտնել վրացական կողմին` հայաստանեան պատուիրակութեանը ցուցաբերած ջերմ ընդունելութեան համար: «մեր երկկողմ միջկառավարական յանձնաժողովի նպատակն է ընդլայնել եւ բազմազան դարձնել հայ-վրացական յարաբերութիւնները: Մենք շահագրգռուած ենք մեր յարաբերութիւնների խորացման եւ զարգացման համար եւ համոզուած ենք, որ դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերիցէ,- ասել է Տիգրան Սարգսեանը: Նա նշել է, որ Եւրամիութեան հետ համագործակցութեամբ իրականացուող ծրագրերը նպաստում էն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միասնական տնտեսական քաղաքականութեան ներդրմանը, որն իր հերթին թոյլ կը տայ էապէս աւելացնել երկկողմ առեւտրաշրջանառութեան մակարդակը: «մեր օրակարգում ընդգրկուած տասնեակ հարցերը վկայում էն նրա մասին, որ տարեց-տարի աւելի բազմազան էն դառնում մեր յարաբերութիւններըէ,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսեանը Հայաստանի Հանրապետութեան նախագահի անունից ջերմ ողջոյններ է յղել վրացի գործընկերներին եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշուիլուն: նիկայ Գիլաուրին, ողջունելով հայաստանեան կառավարական պատուիրակութեանը, կարեւորել է այն, որ Հայաստանի Հանրապետութեան եւ Վրաստանի Հանրապետութեան միջեւ ձեւաւորուել էն շատ լաւ տնտեսական յարաբերութիւններ: «ուրախալի է, որ տարեց-տարի այդ յարաբերութիւնները խորանում էն ու զարգանում: Ողջունելի է, որ մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մակարդակը նախորդ տարուայ համեմատ աճել է 45 տոկոսովէ,- ասել է Վրաստանի վարչապետը: Նա նշել է, որ առկայ էն հայ-վրացական բազմաթիւ ընդհանուր նախագծէր, որոնք վերաբերում էն մաքսային կէտերի վարմանը, էլեկտրագծերի կառուցմանը, շինարարութեանը եւ այլն: «մենք անպայման պէտք է շարունակենք բանակցութիւնները` համատեղ ծրագրերի ամբողջական իրականացման համար: Ներկայում Վրաստանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացւում էն բարեփոխումներ, որոնք էլ լինելու համատեղ նախագծերի իրականացման գլխաւոր գործիքներըէ,- ասել է Նիկա Գիլաուրին` շնորհակալաութիւն յայտնելով Տիգրան Սարգսեանին եւ նրան ուղեկցող պատուիրակութեանը` համատեղ լաւ աշխատանքի համար: ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, նիստի ընթացքում ստորագրուել է նաեւ հայ-վրացական միջկառավարական տնտեսական համատեղ յանձնաժողովի արձանագրութիւնը: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառութեան մակարդակն աճել է 45 տոկոսով
  -   Տնտեսութիւն