Նախատեսւում է հայկական եւ վրացական անցակէտերի աշխատանքը դարձնել միասնական


Նախատեսւում է հայկական եւ վրացական անցակէտերի աշխատանքը դարձնել միասնական

  • 19-11-2011 17:54:58   |   |  Տնտեսութիւն

Հայ-վրացական միջկառավարական յանձնաժողովի նիստի աւարտից յետոյ ՀՀ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետեր Տիգրան Սարգսեանն ու Նիկա Գիլաուրին ստորագրել էնhայ-վրացական միջկառավարական համատեղ յանձնաժողովի9-րդ նիստի արդիւնքների վերաբերեալ արձանագրութիւնը: Այնուհետեւ տեղի է ունեցել կառավարութիւնների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: ստորեւ ներկայացնում ենք ասուլիսի` ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան տրամադրած, սղագրութիւնը ամբողջութեամբ. Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Եւս մէկ անգամ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր նրաց, ովքեր աշխատել էն այս արձանագրութեան վրայ: Փորձագէտները թէ՛ Հայաստանի, թէ՛ Վրաստանի կողմից բաւականին լաւ աշխատեցին: Արձանագրութեան մէջ արծարծւում էն սոցիալական, տնտեսական եւ այլ բնոյթի19 հարցեր: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան- Էս առաջին հերթին ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելութեան եւ ստեղծուած հիասքանչ աշխատանքային պայմանների համար: Շնորհակալութիւն եմ յայտնում նաեւ աշխատանքային խմբերի մասնակիցներին, որոնք մեծածաւալ աշխատանք կատարեցին: Այդ աշխատանքի արդիւնքներն արձանագրուեցին այսօր մեր ստորագրութիւններով: Տասնեակ հարցեր քննարկուեցին, որոնք մեր համոզմունքով նպաստելու էն հայ-վրացական յարաբերութիւնների ընդլայնմանն ու խորացմանը: -Հարցս ուղղում եմ Վրաստանի վարչապետին: Ինչ էք մտածում Երեւան-բաթումի չուերթերի յաճախականացման եւ դրանց սակագների նուազեցման մասին: Եւ երկրորդ հարցս, կոնկրէտ ինչ ծրագրեր կան հայ-վրացական սահմանային անցակէտերի արդիականացման վերաբերեալ: վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Երեւան-բաթումի չուերթը շատ շահաւէտ է մասնաւոր ընկերութիւնների համար: Աւիաընկերութիւններից ոչ մէկը պետական չէ, բոլորը մասնաւոր էն, եւ համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում էն այս կամ այն չուերթը շահաւէտ է, թէ ոչ: Ըստ իս` պէտք է, որ շատ շահաւէտ լինի: Կոչ եմ անում եւ՛ հայկական, եւ՛ վրացական աւիաընկերութիւններին մտածել Երեւան-բաթումի չուերթի ուղղութեամբ: Մենք կառավարութիւնների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնութիւն բաց երկնքի վերաբերեալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերութիւն կարող է իրականացնել չուերթէր: Դա նրանց համար ձեռնտու պէտք է լինի, քանի որ, իսկապէս, շատ մեծ է դրանց պահանջարկը: երկրորդ հարցի վերաբերեալ. հիմնականում ծրագիրը հետեւեալն է` հայկական եւ վրացական անցակէտերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մէկ նախագիծ արդէն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին` Սարփիում, եւ համոզուել ենք, որ դա շատ արդիւնաւէտ է: Կրկնակի կրճատւում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարէն` կանցնէն մէկ անգամ: Նոյն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, եւ յուսով եմ որքան հնարաւոր է շուտ: Հարց- գործընկերս արդէն նշեց աւիաչուերթների վերաբերեալ, սակայն յայտնի է, որ հայ զբօսաշրջիկները հիմնականում Վրաստան էն գալիս մեքենաներով: Յայտնի է, որ կայ ծրագիր Երեւան-բաթում ճանապարհի կառուցման վերաբերեալ, որով կը կրճատուի ժամանակի ծախսը: Ինչ փուլում էն աշխատանքները, եւ երբ դրանք կաւարտուէն: հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան- Երկու շաբաթուայ ընթացքում մենք պէտք է ամփոփենք Հիւսիս-հարաւ ճանապարհի շինարարութեան մրցոյթի արդիւնքները: Այդ ծրագիրն իրականացնում ենք Ասիական զարգացման բանկի հետ համագործակցութեամբ: Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող աւտոճանապարհ, որի երթեւեկութեան չափանիշներն այնպիսին էն, որ մեծ արագութեամբ մեքենաները կարող էն հատել Հայաստան-վրաստան սահմանը: Մեր վրացի գործընկերները եւս նմանատիպ ծրագրեր իրականացնում էն Ասիական զարգացման բանկի հետ: այս մեծածաւալ ծրագրի աւարտը հնարաւորութիւն կը տայ, որպէսզի մեր քաղաքացիները հասնէն Բաթումի աւելի որակեալ ճանապարհներով: Դա մի կողմից էապէս կը կրճատի ժամանակը, ճանապարհը կը լինի յարմարաւէտ, եւ, բնականաբար, կը խթանի զբօսաշրջիկների հոսքը դէպի Բաթումի: -Հարցս ուղղում եմ երկու վարչապետերին: Ստորագրուած արձանագրութեան մէջ որոնք էն ձեր հիմնական առաջնահերթութիւնները: հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեան-մեզ համար առաջնահերթութիւն է այսօր երեք սահմանակէտերի արդիականացումը: Եւրամիութեան ֆինանսական օժանդակութեամբ մենք սկսելու ենք շինարարութիւնը2012 թուականին եւ երեք անցակէտերը համապատասխանեցնելու ենք լաւագոյն միջազգային չափանիշներին, եւ ինչպէս Վրաստանի վարչապետը նշեց, մենք ցանկանում ենք, որպէսզի մաքսազերծման նոր մեթոդաբանութիւն ներդրուի` մեր մաքսային կէտերը դիտարկենք որպէս միասնական, ինչը յարմարաւէտ է դարձնում մեր քաղաքացիների եւ բիզնեսի համար հատել հայ-վրացական սահմանը: երկրորդ առաջնահերթութիւնը համատեղ զբօսաշրջային երթուղիների մշակումն է` Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան հովանու ներքոյ, ինչն արձանագրուել է նաեւ այսօր: Դա առաջին հերթին վերաբերում է եւրոպական զբօսաշրջութեանը: Մեր ուսումնասիրութիւնները ցոյց էն տուել, որ եւրոպացի զբօսաշրջիկները նախապատուութիւն էն տալիս մէկ շաբաթուայ ընթացքում երկու երկրներ այցելելուն: Դա նշանակում է, որ մենք պէտք է համատեղ զբօսաշրջային երթուղիներ մշակենք: մեր երրորդ առաջնահերութիւնը համատեղ ենթակառուցուածքներն էն, մասնաւորապէս էներգետիկայի ոլորտում: Բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցուածքների շինարարական աշխատանքներն արդէն սկսուել էն, եւ դրանք նոյնպէս համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող առաջնահերութիւններ էն մեզ համար: Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրի- Էս կ'ընդգծէի երկու կարեւոր նախագիծ, որոնք իրականացւում էն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Նախ` միասնական անցակէտերը, ինչը կարեւոր է առեւտրի համար, եթէ յատկապէս հաշուի առնենք, որ այս տարի անցեալ տարուայ համեմատ առեւտրաշրջանառութիւնն աճել է42 տոկոսով: Անցակատերի արդիականացումը կարեւոր է նաեւ զբօսաշրջիկների համար, որպէսզի հեշտանայ Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան եւ հակառակը: երկրորդ կարեւոր հարցը էներգետիկան է: Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցութեան լարերը կբարեկարգուէն, ինչը կ'ապահովի երկու ժողովուրդների անվտանգութի
  -   Տնտեսութիւն