Հայ զինուորի կեանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ


Հայ զինուորի կեանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ

  • 20-11-2011 18:47:38   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ պաշտպանութեան նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տարածել է նախարարի մամուլի քարտուղար Դաւիթ Կարապետեանի մեկնաբանութիւնը` նոյեմբերի 19-ին եւ 20-ին Ադրբեջանի զինուած ուժերի դիպուկահարների կողմից երկու հայ զինուորների զոհուելու կապակցութեամբ, որում ասուած է. «Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինուած ուժերի դիպուկահարների դաւադիր գործողութիւնները, որոնց հետեւանքով զոհուեցին երկու հայ զինուորներ, ցոյց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրութիւններից եւ չի մտածում իր իսկ զինուորների անվտանգութեան մասին: Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը չի մտածում իր զինուորների կեանքի մասին, ստիպուած ենք անմիջապէս Ադրբեջանի բնակչութեանը յիշեցնել, որ ինչպէս նախկինում, այնպէս էլ այժմ իւրաքանչիւր հայ զինուորի կեանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանութեան բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ յայտնի էն Ադրբեջանի զինուած ուժերի անպատասխանատու հրամանատարութեանը»:
  -   Քաղաքական