Լայնամասշտաբ բարեփոխումներ հարկային ոլորտում


Լայնամասշտաբ բարեփոխումներ հարկային ոլորտում

  • 22-11-2011 13:24:56   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի կառավարութեան`գալիք տարի բիւջէի եկամուտներն աւելացնելու որոշումը թերահաւատութիւն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլեւ`անկախ փորձագէտների ու իշխանական որոշ գործիչների շրջանում: Սառա Խոջոյեան, Կովկաս Կովկասեան լրատու # 617 11-ը նոյեմբերի, 2011թ. 2012-ին այս տարուայ համեմատ 101 մլրդ դրամով (մօտ 270 մլն դոլար) աւելի շատ յարկեր հաւաքելու նպատակով կառավարութիւնն արդէն իսկ հարկային եւ յարակից օրէնքներում փոփոխութիւնների նախագծերի փաթեթ է պատրաստել, որը քննութիւն է անցնելու թէ? Եւրամիութեան փորձագէտների կողմից, թէ? Ազգային ժողովում, եւ թէ? նախագահ Սերժ Սարգսեանի նստավայրում: Գործադիրում համոզուած էն` այս փոփոխութիւններով կաւելացուէն հարկային եկամուտները, կը բարելաւուի գործարար միջավայրն ու ստուերային տնտեսութեան դէմ պայքարը: 2012-ի պետական բիւջէի նախագծով`գալիք տարուայ բիւջէի եկամուտների մասը կազմելու է 1 տրիլիոն 42 միլիարդ դրամ (մօտ 2,8 մլրդ դոլար), եւ այդ գումարի 96 տոկոսը պէտք է ապահովի պետական եկամուտների կոմիտէն (ՊԵԿ)`գալիք տարի շուրջ 13 տոկոսով աւելացնելով հարկային եկամուտները: Կառավարութիւնը կանխատեսել է 2012-ին 4,2 տոկոս տնտեսական աճ, որը թոյլ կը տայ աւելացուելիք 270 մլն դոլարի 60-70 տոկոսն ապահովել: 25-30 տոկոսն, ըստ ֆինանսների նախարարութեան, կը լրացուի վարչարարութեան խստացման եւ օրէնսդրական փոփոխութիւնների շնորհիւ: Վարչապետ Տիգրան Սարգսեանը Ազգային ժողովի մշտական յանձնաժողովներին ներկայացնելով հարկային փաթեթում փոփոխութիւնների եւ միջոցառումների ծրագիրը` նշել է. «Մենք ներկայացնում ենք մի այնպիսի փաթեթ, որի նպատակն է բարձր եկամուտներ ունեցողներից աւելի շատ հարկային եկամուտներ հաւաքագրել եւ այդ գումարները բերել պետական բիւջ»: Նաեւ մեր փաթեթում ներառուած էն մէկ տասնեակից աւելի օրէնսդրական առաջարկութիւններ եւ փոփոխութիւններ, որոնք պարզեցնում էն հարկային վարչարարութիւնը եւ ստեղծում էն փոքր եւ միջին բիզնեսի համար աւելի բարենպաստ միջավայր: Դա նշանակում է, որ մեր միտումն է փոքր եւ միջին բիզնեսի վրայ հարկային բեռը թեթեւացնել եւ այդ հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան մեծ եկամուտներէ: «Առաջարկում ենք` 2 մլն դրամ (5300 դոլար) եւ աւելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն աւելացնել 5 տոկոսով` այն սահմանելով 25 տոկօսէ, - նշել է վարչապետը: Միւս փոփոխութիւնը վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Ըստ նախագծի` թանկարժէք ալկոհոլային խմիչքների հարկման բազան կ'աւելայ 50 տոկոսով, իսկ մատչելի խմիչքներինը`անփոփոխ կը մնայ: Կառավարութեան գնահատականներով` թանկ ալկոհոլային խմիչքների տեսակարար կշիռը ընդհանուր սպառման ծաւալում կազմում է մօտ 15 տոկոս: Գործադիրն առաջարկում է նաեւ 90 հազար դոլարից աւելի արժեցող մեքենաների վրայ էապէս աւելացնել այժմ կիրառուող հարկային դրոյքաչափը (այժմ այն կազմում է ներմուծուող աւտոմեքենայի ընդհանուր արժէքի 32 տոկոսը): Կառավարութիւնը քննարկում է նաեւ խաղատների հարկման աւելացումը: Այնուամենայնիւ, նախքան հարկային օրէնսդրութեան փոփոխութիւնների եւ առաջարկների փաթեթը կը քննարկուի խորհրդարանում, այն պէտք է ուսումնասիրուի ԵՄ փորձագէտների կողմից: Սակայն խնդիրն այն է`արդեօք իրականում հնարաւոր կը լինի կառավարութեան նախագծերն իրագործել եւ աւելացնել հարկային եկամուտները նշուած գումարի չափով: Պեկ-ի նախագահ Գագիկ Խաչատրեանը, կառավարութեան նիստի ժամանակ ընդգծելով իրենց վրայ դրուող պատասխանատուութիւնը, ֆինանսների նախարարութիւնից խնդրել է յստակեցնել`մասնաւորապէս ոբր ճիւղերի հաշուին էն նախատեսւում աւելացնել հարկային մուտքերը: «Հայաստանի պատմութեան մէջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսուել, այն էլ` ճգնաժամային շրջանում: Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ # յարկերը կհաւաքուեն», - յայտարարել է Խաչատրեանը: Տնտեսագէտները նոյնպէս անհանգստացած էն, քանի որ համոզուած չէն, որ խոշոր բիզնեսին պատշաճ հարկելու քաղաքականութիւնը յաջողութիւն կ'ունենայ, իսկ դրա ձախողման պարագայում հարկային բեռը «ջարդուելուէ է փոքր եւ միջին բիզնեսի վրայ: Հայ յեղափոխական դաշնակցութեան խորհրդարանական խմբակցութեան պատգամաւոր, տնտեսագէտ Արա Նռանեանի գնահատականներով` Հայաստանի տնտեսութեան հարկահաւաքման հնարաւորութիւնները մեծ էն, սակայն, իշխանութիւնների ներկայ վարքագիծը նրան դրական արդիւնքների հաւատ չի ներշնչում: Նռանեանի խօսքերով`երկրի տնտեսութեան առնուազն 30-40 տոկոսը ստուերային է. «Ստուերային տնտեսութեան դէմ պէտք է պայքարել, եւ այդ ծաւալների նուազեցումը նշանակութիւն կ'ունենայ ոչ միայն բիւջէի հաւաքագրման, այլեւ`արդիւնաւէտ տնտեսական քաղաքականութեան իրականացման համար: Բիզնեսի եւ իշխանութեան սերտաճման պայմաններում պայքար ստուերի դէմ` նշանակում է պայքար օլիգարխ-պաշտօնեաների դէմ, պայքար ներկայ համակարգի դէմ, այդ թւում`նաեւ քաղաքական համակարգի դէմ: Ներկայ վերնախաւի վարքագիծը հասարակութեան եւ պետութեան համար նման լաւատեսական սցենարի հնարաւորութիւն չի ներշնչում»: Իսկ ընդդիմադիր տնտեսագէտ, Հայ ազգային կոնգրէսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրեանը նոյնպէս քաղաքական կամքի դրսեւորումն է առաջնային համարում, սակայն ի տարբերութիւն իր գործընկերոջ`թերահաւատ է դրա դրսեւորման առումով: «[Նախագահ] Սերժ Սարգսեանը պէտք է բոլոր օլիգարխներին հաւաքի սեղանի շուրջ եւ ասի` այսօրուանից աշխատում էք միայն ինուոյսներով, այսինքն` սեւ շուկան էականօրէն կրճատում ենք, դուք ապրանքները մաքսազերծում էք այն գներով, ինչ գներով գնել էք: Բայց հիմա այդ խաղի կանոնները չէն փոխուել, եւ թղթի վրայ գրուած է թիւ` 101 մլրդ [դրամ]է,- ասել է տնտեսագէտը: «Պոլիտէկոնոմիա» գիտահետազօտական կենտրոնի տնօրէն, տնտեսագէտ Անդրանիկ Թեւանեանն աւելի կտրուկ է իր գնահատակներում: Նրա մեկնաբանութեամբ`յաջորդ տարի հարկային եկամուտներն աւելացնելու կառավարութեան նախաձեռնութիւնը հաստատում է իշխանութեան մտադրութիւնը` «Մեծ բիւջէի» միջոցով գերկենտրոնացնել երկրի տնտեսական դաշտը, վերաբաշխել սեփականութիւնը եւ, ի վերջոյ, «մէկ օլիգարխի տնտեսութիւնէ կառուցել: «Բնականաբար, այդ ամէնը հանրութեանը ներկայացւում է «պայքարում ենք ստուերային տնտեսութեան դէմէ դեմագոգիկ լոզունգի ներքո», - նշում է Թեւանեանը: Մինչ այդ, կառավարութիւնն, ի դէմս ֆինանսների նախարարութեան դիմել է Համաշխարհային բանկին, որպէսզի այս կառոյցի փորձագէտներն ուսումնասիրեն, թէ Հայաստանի տնտեսութեան որ ճիւղերն էն ստուերային եւ ինչպիսին էն դրանց ծաւալները: «Շատշատէրս ենք խօսում ստուերից, մենք էլ ամէն օր դրա հետ կապուած աշխատանքներ տանում ենք` նոր մեթոդներ, կառավարման վարչարարական մեխանիզմներ: Երբ խօսում էն քաղաքական գործիչները, ինձ համար հասկանալի է, բայց երբ դրա մասին խօսում էն մասնագէտներն ու չէն նշում` որտեղ ինչքան ստուեր է, ինձ համար անհասկանալի է: Դրա համար ստուերի մասին նման գնահատական չկայ. սկսած փոքր բիզնեսից` մինչեւ խոշորը մենք ստուեր ունենք: Կարծում եմ` աւելի շատ պէտք է պայքարենք ստուերի դէմ, քան խօսենք», - Ազգային ժողովում Բիւջե-2012-ի նախագծի քննարկման ժամանակ յայտարարել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրեանը:
  -   Տնտեսութիւն