Մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 267 դատապարտեալ
28-05-2011 12:41:07 | Հայաստան | Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական ծառայութիւնում մայիսի 27-ից սկսուել է ՀՀ անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ յայտարարուած համաներմամբ դատապարտեալներին ազատ արձակելու գործընթացը:
Ըստ ՀՀ ԱՆ Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքի պետ Արսէն Բաբայեանի, մայիսի 28-ին, ժամը 00:30-ի դրութեամբ, ՀՀ ԱՆ քրէակատարողական հիմնարկներից ազատ էն արձակուել թուով 267 դատապարտեալ:
Համաներմամբ ազատ արձակուած դատապարտեալների քանակը ներկայացւում է ըստ քրէակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» - 27
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 25
«Դատապարտեալների հիւանդանոց» - 14
«Երեւան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակայ դատապարտեալներ չկան)
«Արթիկ» - 33
«Վանաձոր» - 8
«Սեւան» - 21
«Հրազդան» - 16
«Աբովեան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 41
Համաներմամբ դատապարտեալների ազատ արձակման գործընթացը շարունակւում է:
Քրէակատարողական վարչութեան հասարակայնութեան հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկութիւններ կը տրամադրի հանրութեանը` ազատ արձակուած դատապարտեալների քանակի վերաբերեալ: