ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ


ՀՀ փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ

  • 23-11-2011 17:51:27   |   |  Տնտեսութիւն
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը նոյեմբերի 23-ին հերթական մարզային այցով Արմավիրում էր: Ըստ Տարածքային կառավարման նախարարոթեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագութեան, այ. Գէորգեանը մարզպետ Ա. Ղահրամանեանի ուղեկցութեամբ այցելել է Առատաշեն համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով յատկացուած 40 մլն դրամով վերանորոգւում է դպրոցի լոկալ ջեռուցման համակարգը: Փոխվարչապետին զեկուցուել է, որ աշխատանքները կաւարտուէն մինչեւ դեկտեմբերի 25-ը: Մարզպետարանում անցկացուած խորհրդակցութեան ընթացքում եւս օրակարգային էին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչուող հարցերը: Ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում աւարտուել էն` բացառութեամբ Դալարիկ համայնքում խորքային հորի կառուցման աշխատանքների, որոնք կաւարտուէն մինչեւ դեկտեմբերի 25-ը: Ծրագրի երկրորդ մասով կատարուել էն նախագծանախահաշուային փաստաթղթերի կազմման աշխատանքները, պայմանագրեր էն կնքուել 4 օբյեկտների համար: Ծրագրի երկրորդ մասով մարզում յատկապէս մեծ ուշադրութիւն է դարձուելու դպրոցների հիմնանորոգմանը: Բացի այդ, միջոցներ էն նախատեսուած մարզի կարկտահարուած 13 համայնքներին որոշ ուղղութիւններով օժանդակութիւն ցուցաբերելու համար: Խորհրդակցութեանը ներկայացուել են նաեւ մարզի համայնքային բիւջէների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրութեամբ Արմավիրի մարզի համայնքների բիւջէների փաստացի մուտքերը նախատեսուած 4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը` 92,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 82,3%, հաւաքագրման մակարդակը 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 2,9 %-ով: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 4 %-ի նուազում է արձանագրուել հողի հարկի (կատարողականը` 87,5%), 4,5 %-ի նուազում` գոյքահարկի (կատարողականը`79,3 %) մասով: Հողի հարկի հաւաքագրման մակարդակը հիմնականում նուազել է Արմավիր, Աղաւնատուն, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալոյս, Ծաղկալանջ, Հայթաղ, Մերձաւան, Նորակերտ, Ջրարբի, Ամասիա, Արմավիր, Գետաշէն, Եղէգնուտ, Հայկավան, Նոր Կեսարիա, Նորապատ, Ջրաշեն, Տանձուտ, Փշատաւան համայնքներում: Գոյքահարկի մասով նուազում է արձանագրուել Արմավիր, Ակնալիճ, Այգեշատ, Ապագա, Արագած, Մերձաւան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումեան, Ջրառատ, Ջրարբի, Արմավիր, Սարդարապատ, Մայիսեան, Նորապատ, Ալաշկերտ համայնքներում: Փոխվարչապետը պատասխանատուներին յանձնարարել է քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ ցուցանիշները բարելաւելու ուղղութեամբ: Տեղեկութիւններ էն ներկացուել նաեւ գիւղատնտեսական տարուայ արդիւնքների մասին: Մասնաւորապէս նշուել է, որ մարզում արդէն կատարուել է 5000 հա աշնանացան` նախորդ տարուայ 4110 հեկտարի դիմաց: Ցանքատարծութիւնների աւելացմանը նպաստել է կառավարութեան կողմից իրականացուող սերմարտադրութեան ծրագիրը: Տարուայ ընթացքում արտադրուել է 98,4 հազ.տ խաղող` անցած տարուայ 97, 5 տոննայի դիմաց: Մարզի վերամշակող գործարանները մթերել էն 33, 810 տոննա` նախորդ տարուայ 33, 594-ի փոխարէն: Բանջարաբոստանային մշակաբոյսերի արտադրանքի ծաւալն այս տարի կազմել է 296,4 հազ. տոննա ` 270,4 հազ. տոննայի դիմաց, արտադրուել է 59,3 հազ. տոննա պտուղ` նախորդ տարուայ 9,5 հազ. տոննայի դիմաց: Նշուեց, որ որոշակի դժուարութիւններ կան յատկապէս կաղամբի բարձր բերքի իրացման առումով: Տուեալներ էն ներկայացուել նաեւ ոռոգման ջրի վարձավճարների գանձման ցուցանիշների վերաբերեալ. նոյեմբերի 1-ի դրութեամբ գանձուել է հասոյթի 64,8 տոկոսը կամ 1,4 մլրդ դրամ: Ա. Գէորգեանը պատասխանատուներին յորդորել է հետեւողական աշխատանքներ իրականացնել վարձավճարների հաւաքագրման ուղղութեամբ: Փոխվարչապետին զեկուցուել է նաեւ սերմացուի վերադարձելիութեան եւ բաշխման, գարնան գիւղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Տեղեկութիւններ էն ներկայացուել համայնքների գլխաւոր յատակագծերի կազմման, մարզում ինտէգրուած սոցիալական ծառայութիւնների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շէնքային պայմանների յատկացման, անապահովութեան գնահատման համակարգում ընդգրկուելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զօրակոչիկների հաշուառման ընդհանուր իրավիճակին, զօրահաւաքային նախապատրաստութեան հետ կապուած հարցերին: Փոխվարչապետն առանձին խորհրդակցութիւն է անցկացրել Արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութեան, ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանութեան հաշուառման քննական բաժինների ղեկավարների մասնակցութեամբ` կարեւորելով վերջին շրջանում իրաւական ակտերում կատարուած փոփոխութիւնների պահանջների կատարումը: Խորհրդակցութիւնից յետոյ Ա. Գէորգեանն այցելել է «ՄԱՊ» ընկերութիւն, որտեղ ներկայացուեցին մթերման այս տարուայ ցուցանիշները: Գործարանը մթերել է 4500 տոննա խաղող, գրեթէ նոյնքան, որքան անցեալ տարի: Նախորդ տարուայ 120 դրամի դիմաց բերքի 1 կիլոգրամն այս տարի գործարանն ընդունել է 130 դրամով: Փոխվարչապետը հետաքրքրուեց վճարումների ընթացքով, ինչին ի պատասխան յայտնեցին, որ 585 մլն դրամից 501 միլիոնն արդէն վճարուած է, միւս մասը վճարւում է ըստ ժամանակացոյցի: Այս տարի մթերուել է նաեւ 10 հազար տոննա լօլիկ` գրեթէ կրկնակի աւելի, քան նախորդ տարի: Դրա դիմաց վճարումն ամբողջութեամբ կատարուած է: Ընկերութիւնը փոքր ծաւալով մթերել է նաեւ այլ բանջարեղէն: Փոխվարչապետը շրջայց է կատարել գործարանում, ծանօթացել արտադրական հզօրութիւններին, տնօրինութեան հետ քննարկել արտադրանքի արտահանման հետ կապուած հարցեր: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը նոյեմբերի 23-ին հերթական մարզային այցով Արմավիրում էր: Ըստ Տարածքային կառավարման նախարարոթեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագութեան, այ. Գէորգեանը մարզպետ Ա. Ղահրամանեանի ուղեկցութեամբ այցելել է Առատաշեն համայնք, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասով յատկացուած 40 մլն դրամով վերանորոգւում է դպրոցի լոկալ ջեռուցման համակարգը: Փոխվարչապետին զեկուցուել է, որ աշխատանքները կաւարտուէն մինչեւ դեկտեմբերի 25-ը: Մարզպետարանում անցկացուած խորհրդակցութեան ընթացքում եւս օրակարգային էին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին եւ երկրորդ մասերի իրականացմանն առնչուող հարցերը: Ծրագրի առաջին մասով աշխատանքները հիմնականում աւարտուել էն` բացառութեամբ Դալարիկ համայնքում խորքային հորի կառուցման աշխատանքների, որոնք կաւարտուէն մինչեւ դեկտեմբերի 25-ը: Ծրագրի երկրորդ մասով կատարուել էն նախագծանախահաշուային փաստաթղթերի կազմման աշխատանքները, պայմանագրեր էն կնքուել 4 օբյեկտների համար: Ծրագրի երկրորդ մասով մարզում յատկապէս մեծ ուշադրութիւն է դարձուելու դպրոցների հիմնանորոգմանը: Բացի այդ, միջոցներ էն նախատեսուած մարզի կարկտահարուած 13 համայնքներին որոշ ուղղութիւններով օժանդակութիւն ցուցաբերելու համար: Խորհրդակցութեանը ներկայացուել են նաեւ մարզի համայնքային բիւջէների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրութեամբ Արմավիրի մարզի համայնքների բիւջէների փաստացի մուտքերը նախատեսուած 4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը` 92,8%): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 82,3%, հաւաքագրման մակարդակը 2010թ. նոյն ժամանակահատուածի համեմատ նուազել է 2,9 %-ով: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 4 %-ի նուազում է արձանագրուել հողի հարկի (կատարողականը` 87,5%), 4,5 %-ի նուազում` գոյքահարկի (կատարողականը`79,3 %) մասով: Հողի հարկի հաւաքագրման մակարդակը հիմնականում նուազել է Արմավիր, Աղաւնատուն, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալոյս, Ծաղկալանջ, Հայթաղ, Մերձաւան, Նորակերտ, Ջրարբի, Ամասիա, Արմավիր, Գետաշէն, Եղէգնուտ, Հայկավան, Նոր Կեսարիա, Նորապատ, Ջրաշեն, Տանձուտ, Փշատաւան համայնքներում: Գոյքահարկի մասով նուազում է արձանագրուել Արմավիր, Ակնալիճ, Այգեշատ, Ապագա, Արագած, Մերձաւան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումեան, Ջրառատ, Ջրարբի, Արմավիր, Սարդարապատ, Մայիսեան, Նորապատ, Ալաշկերտ համայնքներում: Փոխվարչապետը պատասխանատուներին յանձնարարել է քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ ցուցանիշները բարելաւելու ուղղութեամբ: Տեղեկութիւններ էն ներկացուել նաեւ գիւղատնտեսական տարուայ արդիւնքների մասին: Մասնաւորապէս նշուել է, որ մարզում արդէն կատարուել է 5000 հա աշնանացան` նախորդ տարուայ 4110 հեկտարի դիմաց: Ցանքատարծութիւնների աւելացմանը նպաստել է կառավարութեան կողմից իրականացուող սերմարտադրութեան ծրագիրը: Տարուայ ընթացքում արտադրուել է 98,4 հազ.տ խաղող` անցած տարուայ 97, 5 տոննայի դիմաց: Մարզի վերամշակող գործարանները մթերել էն 33, 810 տոննա` նախորդ տարուայ 33, 594-ի փոխարէն: Բանջարաբոստանային մշակաբոյսերի արտադրանքի ծաւալն այս տարի կազմել է 296,4 հազ. տոննա ` 270,4 հազ. տոննայի դիմաց, արտադրուել է 59,3 հազ. տոննա պտուղ` նախորդ տարուայ 9,5 հազ. տոննայի դիմաց: Նշուեց, որ որոշակի դժուարութիւններ կան յատկապէս կաղամբի բարձր բերքի իրացման առումով: Տուեալներ էն ներկայացուել նաեւ ոռոգման ջրի վարձավճարների գանձման ցուցանիշների վերաբերեալ. նոյեմբերի 1-ի դրութեամբ գանձուել է հասոյթի 64,8 տոկոսը կամ 1,4 մլրդ դրամ: Ա. Գէորգեանը պատասխանատուներին յորդորել է հետեւողական աշխատանքներ իրականացնել վարձավճարների հաւաքագրման ուղղութեամբ: Փոխվարչապետին զեկուցուել է նաեւ սերմացուի վերադարձելիութեան եւ բաշխման, գարնան գիւղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Տեղեկութիւններ էն ներկայացուել համայնքների գլխաւոր յատակագծերի կազմման, մարզում ինտէգրուած սոցիալական ծառայութիւնների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շէնքային պայմանների յատկացման, անապահովութեան գնահատման համակարգում ընդգրկուելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զօրակոչիկների հաշուառման ընդհանուր իրավիճակին, զօրահաւաքային նախապատրաստութեան հետ կապուած հարցերին: Փոխվարչապետն առանձին խորհրդակցութիւն է անցկացրել Արդարադատութեան նախարարութեան իրաւաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալութեան, ԿԱՅ անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տարածքային ստորաբաժանումների, Ճանապարհային ոստիկանութեան հաշուառման քննական բաժինների ղեկավարների մասնակցութեամբ` կարեւորելով վերջին շրջանում իրաւական ակտերում կատարուած փոփոխութիւնների պահանջների կատարումը: Խորհրդակցութիւնից յետոյ Ա. Գէորգեանն այցելել է «ՄԱՊ» ընկերութիւն, որտեղ ներկայացուեցին մթերման այս տարուայ ցուցանիշները: Գործարանը մթերել է 4500 տոննա խաղող, գրեթէ նոյնքան, որքան անցեալ տարի: Նախորդ տարուայ 120 դրամի դիմաց բերքի 1 կիլոգրամն այս տարի գործարանն ընդունել է 130 դրամով: Փոխվարչապետը հետաքրքրուեց վճարումների ընթացքով, ինչին ի պատասխան յայտնեցին, որ 585 մլն դրամից 501 միլիոնն արդէն վճարուած է, միւս մասը վճարւում է ըստ ժամանակացոյցի: Այս տարի մթերուել է նաեւ 10 հազար տոննա լօլիկ` գրեթէ կրկնակի աւելի, քան նախորդ տարի: Դրա դիմաց վճարումն ամբողջութեամբ կատարուած է: Ընկերութիւնը փոքր ծաւալով մթերել է նաեւ այլ բանջարեղէն: Փոխվարչապետը շրջայց է կատարել գործարանում, ծանօթացել արտադրական հզօրութիւններին, տնօրինութեան հետ քննարկել արտադրանքի արտահանման հետ կապուած հարցեր:
  -   Տնտեսութիւն