«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրէնի պաշտօնում ընտրուել է ակադեմիկոս Աշոտ Սաղեանը


«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրէնի պաշտօնում ընտրուել է ակադեմիկոս Աշոտ Սաղեանը

  • 23-11-2011 19:34:13   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի գաայ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրէնի պաշտօնում միաձայն, փակ քուէարկութեամբ ընտրուել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղեանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, Ա.Սաղեանը 2000-2010թթ. աշխատել է որպէս «Կենսատեխնոլոգիայի գիտահետազօտական ինստիտուտ» Փբը-ի տնօրէն, 2010թ-ից` որպէս ՀՀ ԳԱԱ «հայկենսատեխնոլոգիաէ գիտաարտադրական կենտրոնի տնօրէնի պաշտօնակատար: Աշոտ Սաղեանը զբաղւում է ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ կենսամիմետիկ սինթեզ, կենսաբանօրէն ակտիւ միացութիւնների անջատում եւ մաքրում, կենսաբանօրէն ակտիւ պեպտիդների սինթեզ եւ հետազօտում գիտական ուղղութիւններով: Տպագրել է 229 աշխատանք, 1 մենագրութիւն, 1 դասագիրք եւ 4 մեթոդական աշխատանքներ: Ունի 11 Խսհմ հեղինակային իրաւունք եւ 8 ՀՀ արտօնագիր: Ա. Սաղեանի ղեկավարութեամբ պաշտպանել էն 11 թեկնածուական ատենախօսութիւն եւ 70-ից աւելի դիպլոմային թեզեր: 2004թ. բնական գիտութիւնների բնագաւառում կատարած գիտական աշխատանքի համար Սաղեանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2002թ.` Չինաստանում կենսատեխնոլոգիայի զարգացումը խթանելու համար` ՉԺՀ կառավարական «բարեկամութիւնէ շքանշանի, 2001թ. ասիմետրիկ սինթեզի բնագաւառում արձանագրուած լուրջ արդիւնքների համար արժանացել է Եւրոմիութեան Դեկարտի անուան մրցանակի:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ