ՀՀ ԳԱԱ Հ.Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի տնօրէնի պաշտօնում ընտրուել է Վազգէն Համբարձումեանը


ՀՀ ԳԱԱ Հ.Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի տնօրէնի պաշտօնում ընտրուել է Վազգէն Համբարձումեանը

  • 23-11-2011 19:41:26   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Նոյեմբերի 23-ին ՀՀ Գաա-ում Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի տնօրէնի պաշտօնում ընտրուել է բանասիրական գիտութիւնների դոկտոր Վազգէն Համբարձումեանը: Ըստ ՀՀ ԳԱԱ Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, փակ քուէարկութեան արդիւնքում Վազգէն Համբարձումեանը հաւաքել է 11 կողմ եւ 1 դէմ ձայներ: Վազգէն Համբարձումեանի հիմնական աշխատանքները նուիրուած էն հայոց լեզուի պատմութեանը, համեմատական լեզուաբանութեանը, բառարանագրութեանը, աղբիւրագիտութեանը: Վազգէն Համբարձումեանի գիտական ուղին անցել է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառեանի անուան լեզուի ինստիտուտում. 2004թ-ից նա ինստիտուտում աշխատել է որպէս բաժնի վարիչ: Նրա վերջին մենագրութիւններն էն` «Ակնարկներ հայ բառարանագիտութեան պատմութեան», «Ակնարկներ հայոց լեզուի համեմատական բառագիտութեանէ, «լատինական հայերէնի պատմութիւն»:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ