Կեանքից հեռացել է Գաւառի պետական համալսարանի Խորհրդի նախագահ, գիտնական Հրանտ Յակոբեանը


Կեանքից հեռացել է Գաւառի պետական համալսարանի Խորհրդի նախագահ, գիտնական Հրանտ Յակոբեանը

  • 23-11-2011 20:09:45   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Նախագահութեան հրամանագրով Հր. Յակոբեանը 1987 թ-ին պարգեւատրուել է «Աշխատանքի վետերան»մեդալով: 2010 թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է գիտութեան վաստակաւոր գործչի կոչման: Հ. Յակոբեանը պարգեւատրուել է նաեւ մեծ մարդասէր Ֆրիտեօֆ Նանսենի անուան ոսկէ մեդալով, Երեւանի պետական համալսարանի ոսկէ մեդալով, բազմաթիւ այլ պարգեւներով, պատուոգրերով ու յուշամեդալներով: Նա Գաւառ քաղաքի պատուաւոր քաղաքացի է: Ամուսնացած է, ունի չորս զաւակ, տասնինը թոռ եւ ծոռ: Սփիւռքի նախարարութիւնը տեղեկացնում է նաեւ, որ Հրանտ Յակոբեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի կ'ունենայ նոյեմբերի 24-ին, ժ. 18:00 Երեւանի Սուրբ Յովհաննէս եկեղեցում, հրաժեշտի արարողութիւնը տեղի կ'ունենայ նոյեմբերի 25-ին, ժ. 11:00 Գաւառի պետական համալսարանում, յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ նոյեմբերի 25-ին, ժ.13:00 Գեղարքունիքի մարզի Սարուխան գիւղում: Նշենք, որ Հրանտ Յակոբեանը Հայաստանի Սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի հայրն է:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ