Հայաստանեան «բիւրակնէ ընկերութիւնը արժանացել է Եւրոպական Բիզնէս մրցանակի


Հայաստանեան «բիւրակնէ ընկերութիւնը արժանացել է Եւրոպական Բիզնէս մրցանակի

  • 23-11-2011 20:41:06   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հայաստանեան «Բիւրակն» ՍՊԸ ընկերութիւնը ճանաչուել է «Էյչ-էս-բի-սի» Խմբի կողմից արդէն երկրորդ տարին հովանաւորուող European Business Awards մրցանակաբաշխութեան Եւրոպական Բիզնէս մրցանակի` «Նախագահի ընտրութիւն» անուանակարգում: Ինչպէս յայտնում էն «Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ից, անցած գիշեր Բարսելոնում կայացած գալայ ընդունելութեանը Եւրոպայի առաջատար բիզնէս ղեկավարներից, քաղաքական գործիչներից, ձեռներէցներից, բիզնէս վերլուծաբաններից, զանգուածային լրատուամիջոցների ներկայացուցիչներից եւ ակադեմիկոսներից կազմուած ժիւրին ընտրել է Եւրոպական Բիզնէս մրցանակաբաշխութեան 11 յաղթողներին: Այս տարուայ յուլիսի 28-ին «Բիւրակն» Սպը-ն` ի թիւս «ԱՈւՄ»-ի եւ «Մանանայ Գրեյ»ե-ի, Եւրոպայի 30 երկրների 111 ընկերութիւնների թւում ընտրուել էր արժանանալու «Պատուոյ ժապաւէն»-ին (Ruban d'Honneur) եւ հնարաւորութիւն էր ստացել պայքարել Մրցանակաբաշխութեան եզրափակիչ փուլում` տասնմէկ անուանակարգերից մէկում յաղթող ճանաչուելու համար: «Չափազանց ուրախ եմ տեսնել մեր յաճախորդին եւրոպական ամենահեղինակաւոր բիզնէս մրցանակաբաշխութիւններից մէկի յաղթողների թւում: Յուսով եմ, որ սա կը խթանի հայաստանեան յաջողակ եւ առաւել դինամիկ զարգացող ընկերութիւններին էլ աւելի խորացնելու իրենց գործարար կապերը Եւրոպայի հետ», - նշել է «Էյչ-էս-բի-սի Բանկ Հայաստան»-ի գլխաւոր գործադիր տնօրէն Ասթրիդ Քլիֆֆորդը: Եւրոպական Բիզնէս մրցանակի բոլոր յաղթողների ցուցակին կարելի է ծանօթանալ այստեղ. http://www.businessawardseurope.com/news/item/european-business-awards-announce-2011-winners
  -   Տնտեսութիւն