Բաց նամակ Երեւան քաղաքի քաղաքային իշխանութիւններին


Բաց նամակ Երեւան քաղաքի քաղաքային իշխանութիւններին

  • 24-11-2011 15:31:27   | Հայաստան  |  Քաղաքական
Մենք` ներքոստորագրեալ երեւանցիներս, Երեւանի քաղաքային իշխանութիւններից պահանջում ենք, որ Արամի 30 հասցէում գտնուող կառոյցը պահպանուի իր տեղում, քանզի նշուած կառոյցը` 1. գտնւում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանութիւնը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կը վերանայ զբօսաշրջիկներին գրաւող եւ երեւանցիների համար հարազատ քաղաքային իւրայատուկ կոլորիտն ու գեղագիտական արժէքը, 2. հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանուած` 19-րդ դարի սակաւաթիւ կառոյցներից մէկը եւ միաժամանակ` կարմիր տուֆից կառուցուած բացառիկ շինութիւն` ըստ էութեան յուշարձան է, որն առանձնանում է ճարտարապետական հին եւ իւրատիպ յօրինուածքով, 3. ապամոնտաժման համար դեռեւս չկայ հաստատուած որոշում, ուստի անհասկանալի է, թէ ինչու է արդէն շօշափւում շէնքը «Քանդելու» գաղափարը. իսկ եթէ որոշում, այնուամենայնիւ, ընդունուել է, ապա հանրութեանը պէտք է նախապէս տեղեկացուէր այդ մասին, 4. պատմական կորիզի մի մասն է կազմում, քանի որ Երեւանի պատմութեան մի զգալի շերտ ներկայացուած է քաղաքի կենտրոնում կանգուն մնացած` արդէն իսկ սակաւաթիւ շէնքերով, ուստի պատմական այդ կորիզի յետագայ ձեւախեղումը ենթադրող ցանկացած քաղաքաշինական գործընթաց, բացարձակապէս անընդունելի է, 5. ոչնչացնելու ցանկացած մտադրութիւն, ինչպէս նաեւ Հհ-ում պատմամշակութային նշանակութիւն ունեցող այլ կառոյցների գոյութեան նկատմամբ ցանկացած ոտնձգութիւն խոցելի է դարձնում նաեւ արտերկրում հայկական պատմամշակութային յուշարձանների պահպանութեան պետական քաղաքականութիւնը: Մենք գտնում ենք, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրուել Աբովեան, Արամի եւ Նալբանդեան փողոցներով պարփակուած հատուածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տուեալ հատուածում կատարուող բոլոր ձեւափոխութիւնները պէտք է սառեցուէն, եւ տարածքը չպէտք է ենթարկուի որեւէ փոփոխութեան: «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնութիւն «Մենք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւն «Պետականկարիքներիզոհեր» ՀԿ «Հոյսիկամուրջ» ՀԿ «Փրկենք յուշարձանները» նախագիծ Թրանսփարէնսիինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայկ Բիանջեան, ֆոտոլրագրող Նունեգրիգորեան, լրագրող Վարդուհիհարութիւնեան- տնտեսագէտ, բնապահպան
  -   Քաղաքական