Շախմատի աշխարհի առաջնութիւնում Սամուէլ Տէր-սահակեանը տարաւ վեցերորդ անընդմէջ յաղթանակը
24-11-2011 17:25:46 | Հայաստան | Սպորտ
Բրազիլական Կ'ալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի վեց տարիքային խմբերի (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18) աշխարհի առաջնութիւնում հանդէս էն գալիս 4 հայ շախմատիստներ:
18-ամեայ շախմատիստների մրցաշարի 6-րդ տուրում Սամուէլ Տէր-սահակեանը տարաւ վեցերորդ անընդմէջ յաղթանակը: նայ սեւերով յաղթեց Տամաս Պատէնին (Սլովակիայ) եւ 6 տուրից յետոյ շարունակում է գլխաւորել մրցաշարային աղիւսակը:
նոյն տարիքային խմբում հանդէս եկող Ռոբերտ Աղասարեանը պարտութիւն կրեց Դեյսի Գորիից (Պերու) եւ առայժմ 3.5 միաւորով զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը:
16 տարեկանների մրցաշարում Յովհաննէս Գաբուզեանը սեւերով յաղթեց վենեսուելցի Խոսէ Ֆելիքս Ինեյոսին եւ վաստակելով 5 բարձրացաւ 3-րդ հորզոնական: Նոյն տարիքային խմբում մրցաշարի ամենաբարձր վարկամիշ ունեցող Կարէն Գրիգորեանը սեւերով ոչ ոքի խաղաց գերմանացի Լէոն Մոնսի հետ եւ առայժմ 4 միաւորով զբաղեցնում է 23 -րդ հորիզոնականը: