Երեւանում տեղի կ'ունենայ ԱՊՀ Միջկրօնական խորհրդի նախագահութեան նիստ
24-11-2011 18:44:36 | Հայաստան | Հասարակութիւն
Նոյեմբերի 28-ից 29-ը Երեւանում տեղի կ'ունենայ ԱՊՀ Միջկրօնական խորհրդի նախագահութեան նիստը, որին մասնակցելու էն ԱՊՀ երկրների աւանդական կրօնների (քրիստոնէութիւն, իսլամ, յուդայականութիւն, բուդդիզմ) առաջնորդներ ու ներկայացուցիչներ:
ծրագրուած հանդիպմանը կը մասնակցեն Նորին Սրբութիւն Կիրիլ Ա Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
ինչպէս յայտնում էն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատուական Համակարգից, նիստին ակնկալւում է նաեւ ներկայութիւնը Կովկասի մահմեդականների վարչութեան նախագահ Շէյխ-ուլ-իսլամ Ալլահշուքիւր Փաշայ Զադէի եւ Համայն Վրաստանի Իլիայ Բ Պատրիարքի: