Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակութիւն է համարւում


Վրաստանում հոգեկան խանգարումը խայտառակութիւն է համարւում

  • 24-11-2011 19:15:06   |   |  Յօդուածներ
Գործատուները խուսափում էն աշխատանքի ընդունել բոլոր նրանց, ովքեր երբեւէ հոգեկան խնդիրներ էն ունեցել ֆաթի Մամիաշուիլի, Կովկաս Կովկասեան լրատու # 618 18-ը նոյեմբերի, 2011թ. Վրաստանում նախկինում հոգեկան խնդիրներ ունեցած անձինք մեծ դժուարութեամբ էն աշխատանք գտնում եւ յաճախ ստիպուած էն լինում դիմել խաբէութեան իրենց հիւանդութեան պատմութեան վերաբերեալ`անգամ ամենացածր վարձատրուող աշխատանքը ստանալու համար: Գործատուները խուսափում էն ռիսկի դիմելուց եւ հրաժարւում էն աշխատանքի ընդունել նախկինում հոգեկան խանգարում ունեցած մարդկանց, որոնց միակ յոյսը մնում էն բարեգործական կազմակերպութիւնների ապահոված փոքրաթիւ աշխատատեղերը: Թբիլիսիում գործող հանրախանութում աշխատանք ստանալու համար, դիմումի յայտը լրացնելիս, 32-ամեայ Մայեան, որին շատ էր անհրաժեշտ աշխատանքը, ստիպուած եղաւ դիմել խաբէութեան`կեղծելով քրոնիկական հիւանդութեան առկայութեան վերաբերեալ հարցի պատասխանը: «իրականում, էս հոգեկան խանգարում եմ ունեցել: Չնայած բուժում եմ ստացել, ապաքինուել եւ այժմ ի վիճակի եմ աշխատել, բայց դա այս հասարակութեան համար ոչինչ չի նշանակում: Դա այնպիսի մեծ խայտառակութիւն է այստեղ, որ նախկին հիւանդները ստիպուած էն ստել այդ մասին գործատուներինէ, - պատմեց Մայեան`խնդրելով չբացայայտել իր ազգանունը: Մայեան հաւաքարար է հանրախանութում ամսական 200 լարի աշխատավարձով (120 դոլար) եւ մշտապէս սարսափով սպասում է, որ շուտով խանութի ղեկավարութիւնը կը բացայայտի իր գաղտնիքը եւ կ'ազատի իրէն աշխատանքից: «Եթէ աշխատանքից զրկուեմ, ապա կը յայտնուեմ փողոցում տասնեակ այլ մարդկանց նման, որոնց ազատել էն աշխատանքից նախկինում ունեցած հոգեկան խնդիրների պատճառով, անկախ այն հանգամանքից, որ այդ մարդկանց յաջողուել է բուժուել», - ասում է նա: Հոգեբան Մանանա Շարաշիձէի խօսքերով`նրա հիւանդները յաճախ էն կանգնում երկընտրանքի առջեւ`չիմանալով`թաքցնել իրենց հիւանդութեան պատմութիւնը, թէ` ոչ: «Ցաւօք, հիւանդները յաճախ թաքցնում էն նախկինում հոգեկան խնդիրներ ունենալու փաստը, այլապէս նրանց ոչ ոք աշխատանքի չի ընդունի: Պէտք է վերացնել այս խնդիրը եւ հնարաւորութիւն տալ գործատուներին տեսնել, թէ որքան լաւ էն աշխատում այս մարդիկ», - ասում է հոգեբանը: Շարաշիձէն գլխաւորում է Վրաստանի հոգեբանական առողջութեան միութիւնը եւ հանդիսանում է «Հոգեսոցիալական կենտրոն»-ի համակարգողը. այս կենտրոնը գործում է նրանց համար, ովքեր ցանկանում էն բուժում ստանալուց յետոյ համապատասխան նոր հմտութիւններ ձեռք բերել աշխատավայրում իրենց դրսեւորելու համար: Հոգեթերապեւտ Թեմուր Լոսիբիձէն արհեստի դասընթացնէր է վարում Կենտրոնում եւ նշում է, որ այստեղ «Այնպիսի բարձր մակարդակով էն սովորում բրդից եւ մահուդից իրեր էն պատրաստել, ասեղնագործել եւ շիւղերով գործել, որ նրանց արտադրանքը շատ լաւ գներով է վաճառւում»: Հոգեկան խանգարումների մասին հանրութեան կարծիքն իմանալով`Լոսիբիձէն համոզուած է, որ մարդիկ գնում էն նախկին հիւանդների ձեռքով պատրաստած իրերը միայն այն պատճառով, որ չգիտեն, թէ ովքեր էն դրանց հեղինակները. «Հակառակ դէպքում, ոչ ոք չէր գնի նրանց պատրաստածը», - նշում է նա: Միաժամանակ, հոգեթերապեւտն ընդունում է, որ նախկին հիւանդներին այս հմտութիւններով ապահովելը դեռ չի նշանակում, որ նրանց աշխատանքի կընդունէն պոտենցիալ գործատուները: Հոգեթերապեւտը նաեւ նշում է, որ «հոգեսոցիալական Կենտրոնե-ը դեռեւս մեծ յաջողութիւն չի ունեցել իր նախկին հիւանդներին աշխատանքի տեղաւորելու հարցում: Նա ասում է, որ գործատուին յստակ երաշխիքներ էն անհրաժեշտ, որ ապագայ աշխատակիցը խնդիրներ չի ստեղծի եւ անհարկի պատճառներով չի բացակայի աշխատավայրից: «Սայ պարզապէս աբսուրդ է: Ինչպէ՞ս կարող եմ երաշխաւորել, թէ որեւէ մէկը հարբուխով չի հիւանդանայ կամ ոտքը չի կոտրի», - տարակուսում է Լոսիբիձէն: Մանանա Շարաշիձէն ասում է, որ «Հոգեսոցիալական կենտրոն»-ում նաեւ մշակել էն գործատուների պահանջները բաւարարելու օրիգինալ տարբերակներ: «Մենք առաջարկել ենք խոշոր ընկերութիւններին մի ծրագիր, որի համաձայն`եթէ մեր կենտրոնում բուժում ստացած նախկին հիւանդները բացակայէն աշխատանքից իրենց հոգեկան խնդիրների պատճառով… ապա նրանց կփոխարինէն այլ նախկին հիւանդները կամ նրանց հետ աշխատող սոցիալական աշխատողները», - ասում է Շարաշիձէն`յաւելելով, որ ոչ մի ընկերութիւն այս առաջարկը չի ընդունել: «Աշխատանքը շատ կարեւոր է այս մարդկանց համար: Նրանք ուզում էն սեփական ուժերով փող վաստակել, ոչ թէ ապրել պետական նպաստների հաշուին», - ասում է Շարաշիձէն: Նախկինում հոգեկան խանգարում ունեցած 1 500 հիւանդներից, որոնք վերջին 5 տարիների ընթացքում յաճախել էն աշխատավայր վերադառնալուն պատրաստող դասընթացներին, ընդամէնը ինն էն պաշտօնապէս աշխատանքի ընդունուել: Եւ բոլոր այս նախկին հիւանդներին էլ բաժին էն ընկել «Caritasէ բարեգործական ընկերութեան տրամադրած աշխատատեղերը. նրանց մի մասը, օրինակ, «Panetteria»պիցցերիայում էն աշխատում, որին աջակցում է բարեգործական ընկերութիւնը աշխատատեղերի ստեղծման ծրագրի շրջանակներում: «Սայ շատ յստակ վիճակագրութիւն է, որը ցոյց է տալիս, թէ ինչպիսի դժուարութիւնների էն բախւում նախկին հիւանդները աշխատանք որոնելիս: Ակնյայտ է, որ մի երկրում, որտեղ գործազրկութեան մակարդակը շատ բարձր է, պէտք չէ յուսալ, որ այս մարդիկ կարող էն պահանջարկ վայելել աշխատաշուկայում, սակայն ներկայում սոցիալական ծրագրեր չկան, որոնց շրջանակներում նրանք կարող էն աշխատելէ, - ասում է Շարաշիձէն: Չնայած հանդիպած դիմադրութեանը`«Հոգեսոցիալական կենտրոն»-ը չի դադարեցնում ձեռնարկատիրական սեկտորի եւ իշխանութիւնների հետ կապեր ստեղծելու փորձերը: «Մենք հանդիպում ենք ընկերութիւնների ղեկավարների եւ մարդկային ռեսուրսների բաժնի պատասխանատուների հետ`փորձելով նրանց բացատրել, որ այս մարդիկ վտանգաւոր չէն եւ լաւ աշխատակիցնէր կարող էն լինել», - ասում է կենտրոնի տնօրէն Արչիլ Բէգիաշուիլին: Թբիլիսիի քաղաքապետարանում եւս հետաքրքրւում էն այս խնդրով`ցանկանալով հնարաւորինս օգնել բարելաւել իրադրութիւնը: Մայրաքաղաքի սոցիալական աջակցութեան ծառայութեան աշխատակից Քեթի Կաջրիշուիլին ասում է, որ գործազուրկների ցուցակներում մարդկանց անունները կընդգրկուէն առանց նրանց կարգավիճակի մասին տուեալների: «ԵթԷ [«Հոգեսոցիալական կենտրոնը»] տրամադրի իրենց մօտ բուժում ստացած նախկին հիւանդների ցուցակները, մենք նրանց տուեալների բազայում կընդգրկենքէ, - ասում է Կաջրիշուիլին`յաւելելով, որ [նախկին հիւանդներից իւրաքանչիւրը] ինքն է որոշելու`բացայայտել իր ունեցած առողջական խնդիրները ապագայ գործատուներին, թէ`ոչ: «Հոգեսոցիալական կենտրոն»-ը ներկայում գործում է արտաքին դոնորների աջակցութեամբ, սակայն Կաջրիշուիլին նշում է, որ մայրաքաղաքի իշխանութիւնները քննարկում էն այն ֆինանսաւորելու հարցը, որպէսզի ստեղծեն մի կազմակերպութիւն, որտեղ մարդիկ կարող էն աշխատել: ֆաթի Մամիաշուիլին «Ռուսթաւի 2» հեռուստաալիքի լրագրող է:
  -   Յօդուածներ