Յայտարարւում է բրիտանական Չիւնինգ կրթաթոշակներ 2012/2013 մրցոյթ


Յայտարարւում է բրիտանական Չիւնինգ կրթաթոշակներ 2012/2013 մրցոյթ

  • 24-11-2011 21:38:49   | Հայաստան  |  Հայտարարություններ

Երեւանում Բրիտանական դեսպանատունը յայտարարում է Չիւնինգ կրթաթոշակը, որը ֆինանսաւորում է Մթ-ի Արտաքին Գործերի եւ համագործակցութեան երկրների նախարարութիւնը եւ համակարգում է Բրիտանական խորհուրդը: Ըստ Բրիտանական դեսպանատնից ստացուած հաղորդագրութեան, Չիւնինգ կրթաթոշակը հովանաւորում է Մթ-ում 12 ամիս ուսանելու ծախսը` ներառեալ ապրելու եւ միջազգային թռիչքի ծախսերը: Կրթաթոշակները տրամադրւում էն մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւեալ ոլորտներում` հակամարտութիւնների կանխարգելում եւ լուծում, հանրային ոլորտի զարգացում` Եւրամիութեան եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ազատ/անաչառ Զլմ-ների հզօրացում: Ըստ մրցոյթի կազմակերպիչների, դիմորդները պէտք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պէտք է ցուցադրեն, որ տիրապետում էն այդ ներուժի արտայայտման անհատական, մտաւոր եւ ներանձնական յատկութիւններին: Թէպէտ թեկնածուները պէտք է տիրապետէն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիւ ակադեմիական գերազանցութիւնը որոշիչ գործօն չէ կրթաթոշակների յանձման գործընթացում: Իդէալական թեկնածուն պէտք է լինի 25-35 տարեկան, սակայն «Մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցոյթինէ, դիմորդները պէտք է արդէն ունենան բարձրագոյն կրթութեան դիպլոմ, լինէն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակուէն Հայաստանում վերջին երեք տարիներին, ունենան նուազագոյնը երկու տարուայ աշխատանքային փորձ իրենց ընտրած ոլորտում, ունենան անգլերէնի համապատասխան գիտելիքներ, վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը: Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց (https://www.chevening.fco.gov.uk/CheveningApplications/CA_Start.aspx): Առաջին փուլն անցած դիմորդները պէտք է ներկայացնէն հետեւեալ փաստաթղթերը` երկու երաշխաւորագիր պաշտօնական ձեւաթղթով եւ/կամ կնքուած, ոչ աւելի քան վեց ամիս վաղեմութեան, դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նօտարով հաստատուած անգլերէն պատճէնները: Դիմումների ներկայացման վերջնաժամկէտն է 2012թուականի յունուարի 23-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշուի չէն առնուի: Թեկնածուի պարտականութիւնն է վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է: Հաղորդագրութեան մէջ ներկայացւում է նաեւ դիմորդի ընտրութեան ընթացակարգը. 2012 թուականի փետրուարի 20-ին պարզ կլինէն առաջին փուլն անցած դիմորդները: «մենք խորհուրդ ենք տալիս, որպէսզի դիմորդներն արդէն ընտրած լինէն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կը հաստատուի, եւ նրանք կհրաւիրուէն հարցազրոյցի: Հարցազրոյցները տեղի կ'ունենան 2012 թուականի փետրուարի վերջին/մարտի սկզբին: Նրանք, ովքեր յաջողութեամբ յաղթահարել էն հարցազրոյցի փուլը, կյանձնէն անգլերէն լեզուի քննութիւն (ակադեմիական IELTS, պահանջւում է 6.5 եւ աւելի միաւոր) 2012թուականի մարտի 10-ին: Թեկնածուները պէտք է կարողանան մասնակցել անգլերէն լեզուի քննութեանը եւ հարցազրոյցին Երեւանում: Վերջնական արդիւնքները կյայտարարուէն 2012թուականի մարտի վերջին: Ընտրական յանձնաժողովի որոշումը վերջնական է»:
  -   Հայտարարություններ