Միխայիլ Տալի 6-րդ շախմատային յուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով յաղթել է պեօտր Սուիդլերին եւ, վաստակելով 5 միաւոր` միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը:
Մոսկուայում ընթացող այդ մրցաշարի 8-րդ տուրի միւս` Վիշուանաթան Անանդ - Հիկարու Նակամուրայ, Մագնուս Կ'արլսեն - Եան Նեպոմնեաշչի, Վասիլի Իւանչուկ - Բորիս Գելֆանդ եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարեակին պարտիաներն աւարտուել են ոչ ոքի
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղիւսակը ունի հետեւեալ տեսքը`
Արոնեան (Հայաստան) 5
Կարլսեն (Նորվեգիա) 4 ,5
Նեպոմնեաշչի (Ռուսաստան) 4,5
Կարեակին (Ռուսաստան) 4,5
Իւանչուկ (Ուկրաինայ) 4,5
Անանդ (Հնդկաստան) 4
Սուիդլեր (Ռուսաստան) 4
Կրամնիկ (Ռուսաստան) 3,5
Նակամուրա (ԱՄՆ) 3
Գելֆանդ (Իսրայէլ) 3
Վերջին տուրում Լեւոն Արոնեանը սեւերով կը խաղայ Եան Նեպոմնեաշչու հետ: