Լեւոն Արոնեանը միանձնեայ գլխաւորում է Տալի մրցաշարային աղիւսակը


Լեւոն Արոնեանը միանձնեայ գլխաւորում է Տալի մրցաշարային աղիւսակը

  • 24-11-2011 23:18:59   | Ռուսաստան  |  Սպորտ
Միխայիլ Տալի 6-րդ շախմատային յուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Լեւոն Արոնեանը սպիտակներով յաղթել է պեօտր Սուիդլերին եւ, վաստակելով 5 միաւոր` միանձնեայ գլխաւորում է մրցաշարային աղիւսակը: Մոսկուայում ընթացող այդ մրցաշարի 8-րդ տուրի միւս` Վիշուանաթան Անանդ - Հիկարու Նակամուրայ, Մագնուս Կ'արլսեն - Եան Նեպոմնեաշչի, Վասիլի Իւանչուկ - Բորիս Գելֆանդ եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարեակին պարտիաներն աւարտուել են ոչ ոքի Վերջին տուրից առաջ մրցաշարային աղիւսակը ունի հետեւեալ տեսքը` Արոնեան (Հայաստան) 5 Կարլսեն (Նորվեգիա) 4 ,5 Նեպոմնեաշչի (Ռուսաստան) 4,5 Կարեակին (Ռուսաստան) 4,5 Իւանչուկ (Ուկրաինայ) 4,5 Անանդ (Հնդկաստան) 4 Սուիդլեր (Ռուսաստան) 4 Կրամնիկ (Ռուսաստան) 3,5 Նակամուրա (ԱՄՆ) 3 Գելֆանդ (Իսրայէլ) 3 Վերջին տուրում Լեւոն Արոնեանը սեւերով կը խաղայ Եան Նեպոմնեաշչու հետ:
  -   Սպորտ