Վանաձորցի գրոսմայստեր Սամուէլ Տէր-սահակեանը դարձաւ շախմատի աշխարհի չեմպիոն:
բրազիլական Կ'ալդաս Նովաս քաղաքում անցկացուած շախմատի վեց տարիքային խմբերի (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18) աշխարհի առաջնութեան վերջին տուրում Սամուէլ Տէր-սահակեանը ոչ ոքի խաղաց հնդիկ Դաս Դեբաշիսի հետ եւ, վաստակելով 8 միաւոր, անհասանելի դարձաւ իրէն հետապնդողների համար:
սամուելը 9 խաղերից 7-ում տօնեց յաղթանակ:
18-ամեայ շախմատիստների մրցաշարում հանդէս եկող մէկ այլ հայ շախմատիստ` Ռոբերտ Աղասարեանը, ոչ ոքի խաղաց Էրիկ Ռոզէնի (ԱՄՆ) հետ եւ, վաստակելով 6 միաւոր, զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում մրցաշարին մասնակցում էր 93 շախմատիստ:
16 տարեկանների մրցաշարում Յովհաննէս Գաբուզեանը յաղթեց Դենիս Կադրիչին (Բոսնիայ եւ Հերցոգովինայ), վաստակեց 6,5 միաւոր եւ գրաւեց 4-րդ տեղը:
կարէն Գրիգորեանը պարտուեց իրանցի Իդանի Պայեանին եւ 6 միաւորով զբաղեցրեց 14-րդ տեղը:
այս տարիքային խմբում 7,5 միաւորով չեմպիոն դարձաւ Եօրգ Կորին Պերուից: