Յարութ Սասունեան. Յաճախ մտածէք հայրենիքի մասին...


Յարութ Սասունեան. Յաճախ մտածէք հայրենիքի մասին...

  • 27-11-2011 11:02:50   |   |  Հարցազրոյցներ

«Լինսի» հիմնադրամը, Քըրք Քըրքորեանը եւ Յարութ Սասունեանը երկար տարիների ընթացքում կարելի է ասել, որ անբաժան էն եղել միմեանցից եւ բազմաթիւ հայերի համար Հայաստանի տարածքում բարեգործական գործունէութիւն էն իրականացրել: Քըրք Քըրքորեանը ամերիկահայ միլիարդատէր է, ով հիմնադրեց «լինսիէ հիմնադրամը: ՀՀ կառավարութեան եւ «Լինսի»հիմնադրամի միջեւ առաջին փոխըմբռնման յուշագիրը ստորագրուեց 2000 թուականի նոյեմբերի 20-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսաւորուող ծրագրի ամբողջ արժէքը կազմում էր մօտ 1 միլիարդ դոլար: «լինսիէ հիմնադրամի փոխատենապետ Յարութ Սասունեանը, ով նաեւ «կալիֆորնիայ Կուրիերէ թերթի հրատարակիչ եւ գլխաւոր խմբագիրն է, ղեկավարում էր ենթակառուցուածքային ծրագրերի իրականացումը Հայաստանում: Յարութ Սասունեանը ծնուել է Սիրիայի Հալէպ քաղաքում: Տաս տարի շարունակ աշխատել է Ժնեւի Մակ-ի գրասենեակում` որպէս մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով ոչ պետական պատգամաւոր եւ մեծ դերակատարում ունեցել 1915 թուականին իրագործուած հայոց ցեղասպանութիւնը Մակ-ի կողմից ճանաչելու հարցում: Յարութ Սասունեանը Միացեալ հայկական հիմնադրամի, հայ-ամերիկեան բարեգործական եւ կրօնական կազմակերպութիւնների, հեղինակաւոր ընտանիքների խմբաւորումների հիմնադիրն ու նախագահն է: Լինելով Արեւմտեան Հայաստանի հարցերով վերլուծաբան, Կոլումբիայի համալսարանի միջազգային յարաբերութիւնների բնագաւառի մագիստրոս, Պեպերդինի համալսարանի գործարարութեան կառավարման մագիստրոս` այսօր Յարութ Սասունեանը մեծ ճանաչում ունեցող ազգային, հասարակական եւ քաղաքական գործիչ է եւ մի շարք աշխատանքների հեղինակ: «Կալիֆորնիայ Կուրիեր» թերթում հրատարակուող նրա մշտական յօդուածները մատչելի էն ընթերցողների մեծ լսարանի համար: 2005 թուականին Ամն-ում լոյս տեսաւ նրա «Հայերի ցեղասպանութիւնը, Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստատթղթեր եւ հռչակագրերէ խորագրով գիրքը, որը հէնց նոյն տարում տպագրուեց նաեւ արաբերէն լեզուով Բէյրութում: Յարութ Սասունեանը պարգեւատրուել է Հայաստանի Հանրապետութեան Անանիա Շիրակացու անուան շքանշանով, Ս. Սահակի-ս. Մեսրոպի, Հայկական Առաքելական Եկեղեցու, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կիլիկիոյ Մեծի Տանն շքանշաններով: Նա առաջինն էր, ում շնորհուեց Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացիութեան անձնագիրը, իսկ Ամն-ում Էլիս Այլանդի պատուոյ շքանշանը, որը տրւում է Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր նպաստում էն էթնիկական խմբերի ինտէգրմանը ամերիկեան կեանքին` միաժամանակ պահպանելով նրանց ազգային ինքնութիւնը: Ազգանուէր, հայրենասէր Յարութ Սասունեանը համաձայնեց պատասխանել «կամուրջէ ամսագրի հարցերին: պրն. Սասունեան, մինչեւ հարցազրոյցը սկսելը, թոյլ տուէք Ձեզ յայտնել իմ անկեղծ երախտագիտութիւնը տրամադրած ժամանակի համար: - Պրն. Սասունեան, վերջերս Ադրբեջանն ընտրուել է ՄԱԿ–ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկու տարի ժամկէտով: Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցութիւն կ'ունենայ դա Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցութիւնների գործրնթացի վրայ: Ըստ Ձեզ արդեօ՞ք Ադրբեջանը Անվտանգութեան Խորհրդի օրակարգում կ'ընդգրկի՞ Ղարաբաղեան հարցը: - Ինչպէս ներկայացրել էի իմ յօդուածում, Մակ-ի Անվտանգութեան խորհրդին Ադրբեջանի անդամակցութիւնը կը բարձրացնի այդ երկրի հեղինակութիւնը միջազգային ասպարէզում: Այն նաեւ հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին բարձրացնել Ղարաբաղեան հարցը այստեղ, սակայն դժուար թէ յաջողուի նրան այդ հարցը օրակարգի մէջ մտցնել, քանի որ Մինսկի խմբի երեք երկրներն էլ Մակ-ի այդ խորհրդի անդամ էն եւ թոյլ չէն տա այդ հարցի արծարծումը Մինսկի շրջանակներից դուրս: - Պրն. Սասունեան, ըստ Ձեզ ինչպէ՞ս է պէտք ճիշտ կառուցել Հայաստան եւ Սփիւռք համագործակցութիւնը: - Պէտք է մի կողմ դնել անձնական շահերը եւ պաշտպանել մեր համընդհանուր ազգային շահերը: Դժբախտաբար շատ քչերն էն դա անում: Հայաստանի եւ սփիւռքի ընտրովի եւ ոչ թէ նշանակովի ղեկավարները պէտք է խորհրդակցեն միմեանց հետ եւ համադրէն իրենց աշխատանքները յանուն մեր ժողովրդի գերագոյն շահերի: - Պրն. Սասունեան, Ձեր յօդուածներից մէկում Դուք մէջբերում էք կատարել իրանացի դիւանագէտի խօսքերը. «Հայոց ցեղասպանութիւնը Դամոկլեան սուր է` կախուած Թուրքիայի գլխինէ: ??????? ????? – ???????? ???, ??????? ??????? ??? ??????? ??????: Վաղ թէ ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապէս կը հասկանայ, որ Հայոց ցեղասպանութեան ընդունումն աւելի շահաւէտ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը»: ըստ Ձեզ իրադարձութիւնների ինչպիսի՞ շրջադարձ է հնարաւոր: Եւ եթէ այն տեղի ունենա, ապա ե՞րբ: - Որպէսզի թուրքերը վերջապէս հասկանան, որ ցեղասպանութեան ժխտումն աւելի թանկ կը նստի իրենց վրայ, քան դրա ճանաչումը, ապա անհրաժեշտ է ձեռնարկել հետեւեալ քայլերը. ա) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ժողովուրդ, բ) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ղեկավար, գ) հայկական եւ միջազգային այնքան ուժեղ ճնշում, որ ամենատգետ թուրք ղեկավարն էլ հասկանայ, որ ցեղասպանութիւնը ճանաչելով կփրկուէն մի շարք բացասական հետեւանքներից: Իսկ ո՞րն է Թուրքիայի շահը: Միջազգային հանրութիւնը եւ մամուլը մեծ գնահատանքով կընդունէն Թուրքիայի կողմից ցեղասպանութեան ճանաչումը, ինչը կը հեշտացնի Թուրքիայի մուտքը Եւրոպական Միութիւն: Այդ թուրք ղեկավարը կը ստանայ Նոբելեան խաղաղութեան մրցանակ, եւ հայերի իրական պահանջները (հողային, կալուածքային եւ նիւթական) կանտեսուէն: -պրն. Սասունեան, ինչու՞մ պէտք է արտայայտուի Ֆրանսիայի եւ Ամերիկայի հայերի գործունէութեան նոր ռազմավարութիւնը այս կամ այն նախագահի թեկնածուի ընտրութեան հարցում: Վերջերս Դուք յայտարարեցիք, որ այդ երկրներում բնակուող հայերը պէտք է փոխեն իրենց աւանդական, սակայն անյաջող մօտեցումը, այն է` աջակցել թեկնածուներին` հաւատալով նրանց խոստումներին` յուսալով, որ դրանք կարդարացուէն ընտրութիւններից յետոյ: - Նախագահի կամ այլ պաշտօնի թեկնածուն պէտք է նախ եւ առաջ փաստի իր պաշտպանութիւնը հայկական հարցի նկատմամբ, եւ յետոյ հայերը նրան թիկունք կանգնէն եւ ոչ թէ խաբուէն նրանց նախընտրական սին խոստումներից: Թող թեկնածուն ընտրուի առանց մեր քուէների եւ եթէ ուզում է, որ մենք թիկունք կանգնէն իրէն վերընտրութեան ժամանակ, ապա պէտք է իր առաջին պաշտօնավարման շրջանի ընթացքում յստակեցնի իր դիրքորոշումներն ի նպաստ մեզ եւ միայն դրանից յետոյ մենք կը պաշտպանենք նրա վերընտրութիւնը: Եթէ ոչ, ապա պէտք է անընդհատ խաբուենք այս խորամանկ եւ ստախօս քաղաքական գործիչների կողմից: - Պրն. Սասունեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէիք Նիկոլայ Սարկոզիի այցը Հայաստան եւ այն որ ժամանելով Հայաստան` Սարկոզին իր գլխաւոր օգնականներին յայտարարել էր. «էս պատրաստւում եմ ռումբ պայթեցնելէ: Ին՞չ էք կարծում այդ կապակցութեամբ: - Ինչպէս գրել էի Սարկոզիի Հայաստան այցի մասին իմ յօդուածում, Սարկոզին խոստացել էր իր նախկին ընտրապայքարի ժամանակ սատարել ցեղասպանութեան ժխտման պատժելիութեան օրինագծին, սակայն իր խոստումը չէր կատարել: Հիմա խոստանում է անել այն, ինչ ինքը խոստացել էր` տեսնելով, որ իր վերընտրուելու հնարաւորութիւնները շատ քիչ էն: Էս ասում եմ, որ ֆրանսիայի հայերը չպէտք է երկրորդ անգամ խաբուէն Սարկոզիի խոստումներով: Սարկոզին դեռ նախագահելու է վեց ամիս: Ինքը թող այս վեց ամիսների ընթացքում այդ օրինագիծը քուէարկութեան դնի եւ անցկացնի Սենատում, եւ Ֆրանսիայի հայերն այնժամ կ'որոշեն իրէն թիկունք կանգնել, թէ ոչ: Սարկոզին ունի շատ ուժեղ հակառակորդ (Ֆրանսուայ Հոլլանդ) յաջորդ տարուայ նախագահական ընտրութիւններին: Սարկոզին հիմա դարձել է հայասէր, որովհետեւ վախենում է, որ Ֆրանսիայի հայերը իրենց ձայնը կը տան Հոլլանդին: Սակայան Ֆրանսիայի հայերը պէտք է զգուշանան նաեւ Հոլլանդից: Թող Հոլլանդը նախ եւ առաջ հայկական օրինագիծր քուէարկութեան դնի Սենատում, որտեղ իր ղեկավարած սոցիալիստական կուսակցութիւնը մեծամասնութիւն է կազմում, յետոյ Ֆրանսիայի հայերը կը կողմնորոշուէն իրենց ձայնը տան Սարկոզիին, թէ Հոլլանդին: - Պրն. Սասունեան, Դուք Ձեր ելոյթում առաջարկել էք ստեղծել Սփիւռքի իւրօրինակ պառլամենտ, որը կը պարտաւորուի հանդէս գալ համայն սփիւռքի անունից: Որքանով որ յայտնի է, նմանօրինակ պառլամենտը պէտք է ունենա խօսնակ, յանձնաժողովներ, ենթայանձնաժողովներ, որոնք կզբաղուէն ամենատարբեր հարցերով` քաղաքական, մշակութային, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի յարաբերութիւնների հետ կապուած հարցերով: Այս ոչ պետական մարմինը պէտք է ունենա կարեւոր առաւելութիւն, այն ամենայն հաւանականութեամբ պէտք է ճանաչուի Մակ-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների կողմից: Խնդրում եմ, պատմէք աւելի մանրամասն այդ ծրագրի մասին: Եւ թէ ո՞ր փուլում է այն հիմա գտնւում: - Էս իմ յօդուածում նշել էի սփիւռքի ընտրովի կառոյցի մասին մանրամասները: Դժբախտաբար, ոյ ՛չ Հայաստանի եւ ոյ ՛չ էլ սփիւռքի ղեկավարները չէն ուզում նման ընտրովի կառոյց ունենալ` վախենալով իրենց զբաղեցրած աթոռներից: Եթէ հայ ժողովուրդը հաւատում է, որ նման կառոյց անհրաժեշտ է մեր ազգի շահերը պաշտպանելու համար, այդժամ թող մեր մամուլը, մեր մտաւորականները թիկունք կանգնէն այս կառոյցի ստեղծման գաղափարին եւ պնդեն դրա անհրաժեշտութիւնը` սպիպելով, որ մեր ղեկավարներն ընդառաջեն, այլ ոչ թէ խոչընդոտէն: Այդպիսի մեծ կառոյց մէկ հոգով չի կարելի կազմակերպել: ժողովուրդը պէտք է տէր կանգնի իր շահերին եւ իր արդար դատին: - Պրն. Սասունեան, Ձեր` «հայ-թուրքական արձանագրութիւններ. Ճշմարտութիւ՞ն, թէ խաբէութիւնէ՞ խորագրով գիրքը թարգմանուել է արաբերէն լեզուով: Այն Ձեր 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էիք վիճահարոյց արձանագրութիւնների մասին: արձանագրութիւնների դէմ իմ յօդուածների` որպէս առանձին հատորի արաբերէնի թարգմանութիւնը միտուած է ցոյց տալու արաբական աշխարհին, որ չի կարելի վստահել թուրք ղեկավարների կեղծ խոստումներին, թէ իրենք արաբ ժողովրդի եւ նամանաւանդ պաղեստինցիների շահերն էն պաշտպանում: Թուրքերի խօսքերը կեղծիքներ էն, ինչպէս ցոյց է տալիս հայ–թուրքական արձանագրոյթունների մասին իրենց խոստումները եւ նոյնիսկ իրենց արտաքին գործերի նախարարի ստորագրութիւնը: - Պրն. Սասունեան, ինչպէ՞ս է ներկայումս իրականացւում առաջին համաշխարհային պատերազմի սկզբին եւ աւարտին Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարիւր հազարարաւոր սեփական կալուածքների կամ հայերից առգրաւուած այլ ունեցուածքի փոխհատուցման գործը: Ին՞չ չի բաւականացնում հայերին այդ ուղղութեամբ աշխատանքներին ընթացք տալու համար: -ներկայումս բազմաթիւ դատավարութիւններ էն իրականացւում ամերիկեան դատարաններում Թուրքիայից հայկական կալուածքները հետ ստանալու համար: Սակայն էս բաւարարուած չեմ, որովհետեւ այս դատերը բացուել էն անհատ պաշտպանների միջոցով եւ չէն համադրուել ո՛չ սփիւքի մի օրինական կառոյցի կողմից եւ ո՛չ էլ Հայաստանի կառավարութեան կողմից: Առանց համադրելու մեր ջանքերը, մենք կարող էն կորցնել այս դատերը եւ աւելի ամօթալի վիճակի մէջ կը յայտնուենք` թուրքերին տալով մի նոր յաղթանակ եւ մեծ հարուած մեր դատին: - Պրն. Սասունեան, շատ կը ցանկայի Ձեզ հետ խօսել «լինսիէ բարեգործական հիմնադրամի գործունէութեան մասին: Մեր ընթերցողներին ծանօթացնելու համար նշենք, որ «Լինսի» հիմնադրամի օգնութեամբ ամբողջութեամբ վերանորոգուել է Երեւան-իջեւան-նոյեմբերեան-այրում աւտոճանապարհը: Արմատապէս վերականգնուել էն աւտոճանապարհները 189 կմ երկարութեամբ. Երեւանից Սեւան (63 կմ.), Սեւանից Դիլիջան (21 կմ), Դիլիջանից Իջեւան (47 մ.), Իջեւանից Այրում (58 կմ): Ամբողջութեամբ վերանորոգուած է Երեւան Վանաձոր մայրուղին: Լինսի հիմնադրամի «մշակոյթէ ծրագիրը թոյլ տուեց վերականգնել հանրապետութեան բոլոր կարեւորագոյն մշակութային կենտրոնները. տասներեք թատրոն եւ համերգային սրահներ, եօթ թանգարաններ եւ ցուցասրահ, ինը տուն-թանգարան, չորս պատմամշակութային համալիր, այդ թւում` Համահայկական մանկապատանեկան սպորտային ճամբարը Ծաղկաձորում: Խնդրում եմ, պատմէք, ինչ այլ աշխատանքներ էն իրականացուել «լինսիէ հիմնադրամի միջոցներով: - «Լինսի» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 240 միլիոն ԱՄՆ դոլար արժողութեամբ բարեգործական աշխատանքներ, որոնք դուք նշեցիք: Սակայն մոռացաք նշել 16 դպրոցները, որոնք Լինսը կառուցել կամ վերակառուցել է Հայաստանի տարբեր մարզերում: Վերջերս աւարտուել է աղէտի գօտում 6 դպրոցների կառուցումը: Ինչպէս նաեւ Արցախում կառուցուել էն 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողութեամբ մի դպրոց: - Պրն. Սասունեան, այս տարուայ փետրուարին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջէն Բլոկը եւ «Լինսի» հիմնադրամի հիմնադիր Քըրք Քըրքորեանը յայտարարեցին «Լինսի» գործունէութեան դադարեցման եւ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «երազանքէ հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպէս յայտարարուել է Զլմ-ով այդ համայնքային հիմնադրամը պէտք է օգնութիւն ցուցաբերի բժշկական հետազօտութիւններ իրականացնելուն եւ Կալիֆորնիայի համալսարանում կրթական ծրագրերին, ինչպէս նաեւ համագործակցի բարեգործական ծրագրերին Ամն-ի տարածքում: Ինպես նշուեց «Լինսը»կը յանձնի «Երազանք»հիմնադրամին իր բոլոր ակտիւները 200 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի սահմաններում: Բոլոր տեսակի ձեւականութիւններն աւարտելուց յետոյ «լինսիէ հիմնադրամը կը դադարեցնի իր գործունէութիւնը: Ինչպէ՞ս էն այժմ ձեւաւորւում աշխատանքները «Լինսի» եւ «Երազանք» հիմնադրամի միջեւ: - Դժբախտաբար Լինսի հիմնադրամը այս տարուայ փետրուարին փակեց իր դռները բարերար պարոն Քըրքորեանի որոշմամբ: Ինքը վաղուց որոշել էր, որ իր ծերութեան տարիներին (94) փակի այս հիմնադրամը: Այդպէս էլ արեց: Այստեղ չպէտք է փնտրել որեւէ այլ շարժառիթ: Ինքը ոչ մէկից եւ ոչինչից չի նեղացել: Մենք, բոլորս էլ շնորհակալ պէտք է լինենք երկար տարիների ընթացքում նրա առատաձեռնութեան համար եւ յուսանք, որ ապագայում էլ կ'օգնի Հայաստանին եւ հայութեանը: - Պրն. Սասունեան, ի՞նչ կը մաղթէիք ռուսաստանաբնակ հայերին եւ ի՞նչ է նրանց պակասում: -մաղթում եմ Ռուսաստանի մեծ եւ հզօր հայկական համայնքին կառչած մնալ իր ազգային արմատներին, մշակոյթին, լեզուին, կրօնին եւ իր երիտասարդ սերնդին մօտ պահի հայութեանը եւ Հայաստանին: Պէտք է առնչուել այն ամէնի հետ, ինչը որ հայկական է եւ յաճախ այցելել Հայաստան, որպէսզի մայր հայրենիքի հետ կապը միշտ ամուր մնա: - Պրն.Սասունեան, յայտնում եմ խորին երախտագիտութիւնս հարցազրոյցի համար: Ցանկանում եմ Ձեզ յաջողութիւն յանուն հայրենիքի համար արուող Ձեր բոլոր գործերում: Հարցազրոյցն անցկացրեց Լիանա Զախարեանը «Կամուրջ»ամսագրի գլխաւոր խմբագիր
  -   Հարցազրոյցներ