Աւտովթար մահուան ելքով


Աւտովթար մահուան ելքով

  • 28-11-2011 12:05:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 26-ի, ժամը` 01-ի սահմաններում, «Ֆոլքսուագէն Տուառեգ» մակնիշի աւտոմեքենայի վարորդը Նոր Կեանք գիւղի կենտրոնական փողոցում բախուել է ճամփեզրին կայանուած «ԳԱԶ-31029» մակնիշի աւտոմեքենայի, այնուհետեւ` նոյն հատուածում կայանուած մէկ այլ «ԳԱԶ-31029»-ի: Ինչպէս յայտնում էն ՀՀ Ոստիկանութեան լրատուութեան վարչութիւնից, պատահարի հետեւանքով երկրորդ «ԳԱԶ-31029»-ի ուղեւորը` 23-ամեայ Կարէն Վարդանեանը տեղում մահացել է, իսկ 27-ամեայ վարորդը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է Վեդի քաղաքի հիւանդանոց: Վթարից յետոյ «Ֆոլքսուագէն Տուարեգ»-ի վարորդը, աւտոմեքենան թողնելով դէպքի վայրում, դիմել է փախուստի: Նոյն օրը ոստիկանութիւն է ներկայացել 37-ամեայ Բագրատ Գրիգորեանն ու յայտնել, որ «Ֆոլկսուագէն Տուառեգ» աւտոմեքենան պատկանում է իրէն, որը վթարի պահին վարել է ինքը: Կատարւում է քննութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն