Րաֆֆի Յովհաննիսեանը Կ'ոտայքի մարզում հանդիպումներ է ունեցել մարզի մի շարք քաղաքների բնակիչների հետ


Րաֆֆի Յովհաննիսեանը Կ'ոտայքի մարզում հանդիպումներ է ունեցել մարզի մի շարք քաղաքների բնակիչների հետ

  • 28-11-2011 19:34:57   |   |  Հասարակութիւն

«ժառանգութիւն», կուսակցութիւնը նոյեմբերի 24-ից 26-ը անցկացրել է հերթական հանրային հանդիպումների շարք` քաղաքացիական ֆորում-քննարկումներ Կ'ոտայքի մարզի Եղուարդ, Նոր Հաճն, Աբովեան, Հրազդան եւ Չարենցաւան քաղաքներում: Ըստ կուսակցութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, բաց ու հանրային երկխօսութեան ձեւաչափով անցկացուած դահլիճային բոլոր հանդիպումների ընթացքում «ժառանգութեանէ առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը, կուսակցութեան վարչութեան փոխնախագահ Ռուբէն Յակոբեանը, ԱԺ պատգամաւորներ Զարուհի Փոստանջեանը, Ստյոպայ Սաֆարեանը եւ Արմէն Մարտիրոսեանը հանդէս էն եկել վարչութեան ու խմբակցութեան կատարած աշխատանքների հաշուետուութեամբ: Քաղաքացիական լսարանը ինտերակտիւ բանավէճի միջոցով հնչեցրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանրագոյն իրավիճակի, շարունակական արտագաղթի, համատարած անարդարութեան եւ իշխանութիւնների կողմից ապագայ ընտրութիւնների անցկացման անփոփոխ վարքագծի դրսեւորման վտանգի` բռնութիւնների, կեղծիքների ու անհաւասար պայմանների մասին: «ժառանգութեան» ներկայացուցիչները հրապարակել են իրենց կարծիքը համակարգային փոփոխութիւնների հասնելու նպատակով առաջիկայ երկու տարիների ընթացքում ժողովրդական միասնական հարթակ ձեւաւորելու եւ ինքնակազմակերպուելու հրամայականի իրացման մասին: Յայտարարուել եւ ողջունուել է համակարգային փոփոխութիւնների տանող ճանապարհն անցնելու եւ յաղթահարելու համար Րաֆֆի Յովհաննիսեանի առաջնորդութեամբ` «ժառանգութեան», լայն հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական համագործակցութեան անհրաժեշտութիւնը: Չնայած ձիւնառատ, ցուրտ եղանակին եւ քաղաքացիներին ճնշելու նպատակով իրաւապահ մարմինների ներկայութեանն ու նկարահանումներին` հանդիպումներն անցան հարիւրաւոր քաղաքացիների մասնակցութեամբ, գործնական եւ բաց երկխօսութեան մթնոլորտում` միտուած վճռական գործողութիւնների:
  -   Հասարակութիւն