Լոյս է տեսել Կարին Կ. Յովհաննիսեանի «Գերդաստան ստուերաց» գիրքը


Լոյս է տեսել Կարին Կ. Յովհաննիսեանի «Գերդաստան ստուերաց» գիրքը

  • 29-11-2011 12:23:35   | ԱՄՆ  |  Նոր գրքեր
29 նոյեմբերի 2011թ., Նիւ Եօրք: Հարփերքոլլինս տպագրատունը փափուկ կազմով լոյս ընծայեց Կարին Կ. Յովհաննիսեանի «Գերդաստան ստուերաց. սպանդ, յիշողութիւն եւ հայ-ամերիկեան երազանքի հարիւրամեակ» գիրքը, որը Յովհաննիսեանների ընտանիքի պատմութիւնն է. Գասպարի` Ցեղասպանութիւնից մազապուրծ ու Անդրանիկի զինուորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրութիւնների առաջամարտիկի, եւ Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու եւ առաջին արտգործնախարարի: Նոր հրատարակութիւնն առկայ է Amazon.com կայքում, ինչպէս նաեւ Ամն-ի գրեթէ բոլոր գրախանութներում: Գիրքը, որը հեղինակի ուղեկցութեամբ մէկ տարուայ շրջագայութեան էր դուրս եկել ողջ Միացեալ Նահանգներում եւ Կանադայում, արժանացաւ գրաքննադատների բուռն գովասանքին: «Հովհաննիսեանն իր իւրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստութիւն, բանաստեղծի քնարականութիւն ու հայորդու կիրք»,- գրեց «Նիւ Եօրք Թայմս»-ի սիւնակագիր Սեմիւել Գ. Ֆրիդմանը: «Վաշինգտօն Փոստ»-ից Դեյուիդ Իգնաթիուսը այն անուանեց «Ամանակակից պատմութեան չուսումնասիրուած մեծ էջերից մէկը»: «Գերդաստան ստուերաց»-ը տպագրուել է նաեւ հայերէն` խմբագիր, գրող եւ Ջեյմս Ջոյսի «ՈԻլիսես»-ի թարգմանիչ Սամուէլ Մկրտչեանի թարգմանութեամբ: Գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ 2011թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Եղիշէ Չարենցի տուն-թանգարանում: «Այն իր մագնիսական ուժով ձեզ գրաւում է էջ առ էջ»,- շնորհանդէսի ժամանակ նշեց Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը: Ինչպէս տեղեկացնում էն Քաղաքացիական ազգային նախաձեռնութիւնից, հայերէն տարբերակն, ինչպէս նաեւ անգլերէն բնօրինակը, այժմ կարելի է ձեռք բերել Երեւանում` «Նոյեան Տապան», «Արտբրիջ», «Գրքերի աշխարհ» եւ «Բիւրոկրատ» գրախանութներից, իսկ Լոս Անջելեսում` «Ապրիլ», «Պերճ» եւ «Սարդարապատ» գրախանութներից: Ամբողջ հասոյթը տրամադրուելու է «Օրրան»-ին` Րաֆֆի եւ Արմէնուհի Յովհաննիսեանների հիմնադրած բարեգործական կազմակերպութեանը, որն աջակցում է Հայաստանի կարիքաւոր երեխաներին ու ծերերին: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք դիմել հեռախօսով` (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճէն` (37410) 524-846, էլ. փոստ` info@nci.am, կայքէջ` http://www.nci.am:
  -   Նոր գրքեր