ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակութեան համար,- գտնում էն փաստաբանները


ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակութեան համար,- գտնում էն փաստաբանները

  • 29-11-2011 18:30:48   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի Հանրապետութեան փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնին անհանգստացնում է ՀՀ վճռաբեկ դատարանին օրէնքով տրուած լիազօրութիւնները եւ նրայ դերը դատական համակարգում: Այս մասին նշւում է Կենտրոնի տարածած հաղորդագրութեան մէջ: «Բարձրագոյն դատական ատեան համարուող ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր կանխատեսելի չէ հասարակութեան համար»,,- նշում են հաղորդագրութեան հեղինակները, յաւելելով, որ բողոքները բացառապէս իր հայեցողութեամբ վարոյթ ընդունելու հնարաւորութիւնն առանց օբյեկտիւ չափանիշների կիրառող ՀՀ վճռաբեկ դատարանն այդպէս էլ խաղի միատեսակ կանոններ չսահմանեց: Ըստ Հայաստանի Հանրապետութեան փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնի, բողոքը վարոյթ ընդունելու մասին որոշումները չէն պատճառաբանւում, ինչի հետեւանքով փաստաբանները եւ այլ իրաւաբանները չէն կարողանում հասկանալ, թէ որ ծանրակշիռ փաստարկն է հիմք հանդիսացել բողոքը վարոյթ ընդունելու համար, կամ օրէնքի միատեսակ կիրառութեան համար հարցն ինչ խորութեամբ է բարձրացուել կամ ՀՀ վճռաբեկ դատարանի որ որոշմանն է հակասել ստորադաս դատարանի որոշումը ինչ փաստական հանգամանքների նոյնութեամբ կամ նմանութեամբ: Ըստ Կենտրոնի, Հհ վճռաբեկ դատարանի այս հայեցողական լայն հնարաւորութիւնը մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Հհ վճռաբեկ դատարանը նաեւ չի փորձում իրաւունքի զարգացման մէջ իր ազդեցութիւնն ունենալ (յանուն արդարութեան պէտք է նշել, որ քրէական գործերով, որոշ հարցերով ՀՀ վճռաբեկ դատարանը շատ համարձակ օբյեկտիւ որոշումներ է կայացրել): Այս է պատճառը, որ որոշ հարցերում փաստաբաններն իրենց յոյսը դնում էն ՀՀ սահմանադրական դատարանի վրայ (չնայած, որ Սդ-ն չորրորդ ատեան չէ եւ իրականացնում է միայն սահմանադրական արդարադատութիւն): Հհ վճռաբեկ դատարանը բողոքները վերադարձնելիս օգտագործում է այնպիսի ձեւակերպումներ, որոնք նոյնպէս անհանգստացնում էն փաստաբաններին: Օրինակ, նշում է, որ բողոք բերողը խախտել է դատավարական կանոնը, քանի որ բաւարար չափով չի պատճառաբանել վարոյթ ընդունելու հիմքերը: Ստացւում է, որ փաստաբանը օգտուելով բողոք բերելու իր իրաւունքից արդէն օրէնք է խախտում: սայ պատճառներից մէկն է, որ հասարակութիւնը չի վստահում դատական համակարգին: Նշում է նաեւ, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին առընթեր գիտա-վերլուծական կենտրոնը այսուհետ նախաձեռնելու է համապատասխան քննարկումներ, կլոր սեղաններ եւ նոյնիսկ կազմելու է օրէնսդրական նախագծէր, ՀՀ վճռաբեկ դատարանի այս լիազօրութիւնների յստակեցման եւ հասարակութեան համար հասանելի դարձնելու ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն