Եպհ-ում կ'իրականացուի «ՈԻսանողական ոսկէ ծիրան» ծրագիրը


Եպհ-ում կ'իրականացուի «ՈԻսանողական ոսկէ ծիրան» ծրագիրը

  • 29-11-2011 19:17:55   | Հայաստան  |  Մշակոյթ
Նոյեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Եպհ-ում տեղի կ'ունենայ «ուսանողական ոսկէ ծիրանէ ծրագրի բացման արարողութիւնը: Ըստ ԵՊՀ հասարակայնութեան հետ կապերի եւ լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, ՈԻսանողական ոսկէ ծիրան» կինոփառատօնի շրջանակներում ԵՊՀ կինոակումբը եւ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնը համատեղ իրականացնում էն փառատօնի լաւագոյն ֆիլմերի ցուցադրութիւն ուսանողներիհամար: Ծրագիրը, որը կազմակերպւում է առաջին անգամ, իրականացւում է հայաստանեան մի քանի բուհերում եւս: Ընտրուած էն բուհեր, որտեղ ուսումնասիրւում էն օտար լեզուներ, քանի որ ֆիլմերը ցուցադրուելուէն բնագրերով: Եպհ-ում այս ծրագրի շրջանակներում մինչեւ դեկտեմբեր ամսուայ վերջը ցուցադրուելու է երեք ֆիլմ` իւրաքանչիւր չորեքշաբթի ժամը 14:30-ին, իսկ ֆիլմերի ցուցադրութիւնը կը վերսկսուի արդէն փետրուար ամսին յաջորդ ուսումնական կիսամեակի սկսուելու հետ միասին: Բացման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ կը ցուցադրուի դանիացի ռեժիսոր Լարս ֆօն Թրիերի «մելանխոլիաէ ֆիլմը (136 րոպէ): Դեկտեմբերի 7-ին կը ցուցադրուի ֆրանսիացի Բրունոյ Դիւմոնի «ֆլանդրիա» ֆիլմը, իսկ 14-ին` Ասղար Ֆարհադի «Նադեր եւ Սիմին. ամուսնալուծութիւն» (բնագրի լեզուն` պարսկերէն): Միջոցառմանը ներկայ կլինէն «ոսկեծիրանե-ի գլխաւոր տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, կինոգետներ եւ հիւրեր: Այս ծրագիրն ԵՊՀ կ'ինոակումբի արդէն երրորդ նախաձեռնութիւնն է, որը ԵՊՀ ուսանողներին հնարաւորութիւն է տալիս դիտել ոչ միայն հայկական կինոարուեստում նկարահանուած նոր ֆիլմերը, այլ նաեւ միջազգային բազմաթիւ ֆիլմեր: Ընդունուած աւանդոյթի համաձայն, ֆիլմի ցուցադրութիւնից յետոյ տեղի կ'ունենայ նաեւ քննարկում:
  -   Մշակոյթ