Ինչպէս հաղորդում է Ole-ն, Մադրիդի «Ատլետիկոի» եւ Արգենտիայի հաւաքականի յարձակուող Սերխիոյ Ագոուերոն յայտարարել է, որ շատ է ցանկանում այս ամառ մասնակցել Ամերիկայի Գաւաթի խաղարկութեանը:
Յիշեցնենք, որ պատուաւոր տիտղոսը կը խաղարկուի հէնց Ագուերոյի հայրենիքում:
«Ի հարկէ, ես շատ եմ ցանկանում մասնակցել այդ մրցաշարին: Բայց ես նաեւ հասկանում եմ, որ դասւում եմ այն ֆուտբոլիստների շարքին, ովքեր պայքարում են հաւաքականում իրենց տեղի համար: Ներկայ պահին ինձ համար կարեւորագոյն խնդիր է համարւում յայտնուել Արգենտինայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Սերխիոյ Բատիստայի վերջնական յայտացուցակում, - նշել է Ագուերոն: