«Մենք ենք այս քաղաքի տէրը» Երեւանի նորընտիր քաղաքապետին կոչ է անում անյապաղ քայլեր ձեռնարկել
30-11-2011 11:30:40 | Հայաստան | Հասարակութիւն
«Մենք ենք այս քաղաքի տէրը» քաղաքացիական նախաձեռնութիւնը նոյեմբերի 30-ին բաց նամակ է ուղղել Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարօն Մարգարեանին` մտահոգութիւն յայտնելով մայրաքաղաքի շարունակուող կանաչազերծման կապակցութեամբ եւ կոչ անելով անյապաղ քայլեր ձեռնարկել կանաչ տարածքները փրկելու ուղղութեամբ:
նամակում, մասնուորապէս, ասուած է.
«Կարծում ենք, Ձեզ եւս անհանգստացնում է Երեւանում ստեղծուած այն իրավիճակը, երբ խախտւում էն քաղաքաշինական նորմերը, քաղաքը գնում է դէպի բացարձակ «Բետոնապատում», ինչի արդիւնքում երեխաները զրկւում էն այգում խաղալու հնարաւորութիւնից, մեծերը` ծառերի ստուերում հանգստանալուց, իսկ երիտասարդները` շարունակաբար յոգնածութիւն եւ ուժերի անկում էն զգում:
վիճակագրական տուեալները ցոյց էն տալիս, որ «Երիտասարդացել են» քաղցկեղն ու սրտային հիւանդութիւնները, աւելի տարածուած էն դարձել զանազան նյարդային հիւանդութիւններ: Այս իրավիճակի հիմնական պատճառներից մէկն այն է, որ յանուն մասնաւոր շահի շարունակւում է հանրային այգիների եւ ծառերի լայնածաւալ սպանդը, նախկին կանաչ տարածքների տեղում բարձրայարկեր էն կառուցւում, ինչին զուգահեռ մեծանում է նաեւ տրանսպորտի հոսքը: Այգիները մաս առ մաս կառուցապատւում էն, գերազանցելով օրէնքով թոյլատրելի տոկոսը եւ յաճախ յանգեցնելով այգու լիակատար ոչնչացմանը: Երեւանում այլեւս չկան բաւարար ծառեր մեր թոքերի համար թթուածին արտադրելու համար (անհրաժեշտ 21 քառ. մետրի փոխարէն մէկ շնչին բաժին է ընկնում 7 քառ. մետրից էլ քիչ կանաչ տարածք): Եթէ հաշուի առնենք նաեւ քաղաքի բնակլիմայական պայմանները, ըստ որի Երեւանին բնորոշ է չոր մայրցամաքային կլիման եւ այն գտնւում է օշինդրային կիսաանապատի գօտում, առաւել կարեւորւում է կանաչ տարածքների անհրաժեշտութիւնը` քամիներից պաշպանելու, օդը խոնաւացնելու, փոշուց եւ թունաւոր նիւթերից մաքրելու համար:
ստեղծուած իրավիճակը շտկելու համար առաջարկում ենք ձեռնարկել հետեւեալ քայլերը.
- 2012թ.-ի բիւջէում շեշտակիօրէն աւելացնել Երեւանի այգիների պահպանման եւ խնամքի, նոր այգիների ստեղծման համար յատկացուելիք գումարը,
- խիստ հսկողութիւն սահմանել Երեւանի գլխաւոր յատակագծի խախտումներ թոյլ չտալու համար (ներկայումս շինարարական բազմաթիւ նախագծէր ընթանում էն Երեւանի գլխաւոր յատակագծի խախտմամբ),
- բոլոր քաղաքաշինական նախագծերի մասին տարբեր միջոցներով եւ ամիսներ առաջ իրազեկել հանրութեանը եւ նպաստել նրա ակտիւ մասնակցութեանը. hասարակութեան մասնակցութիւնն է, որ կարող է հաւասարակշռող դեր ունենալ քաղաքի համաչափ եւ կայուն զարգացման համար,
– ճշտել Երեւանի քաղաքապետարանի վարչութիւնների պատասխանատուութիւնն ու հասցէականութիւնը, բնապահպանական խնդիրների դէպքում քաղաքացիներին ապակողմնորոշելուց եւ պատասխանատուութիւնից հրաժարուելուց խուսափելու համար,
- դադարեցնել շինարարութիւնը հանրային կանաչ գօտիներում եւ ընդհանուր օգտագործման բակային տարածքներում. չերկարացնել բոլոր այն սրճարանների պայմանագրերը, որոնք ծանր բետոնէ հիմնական կ'առոյցնէր ունէն, ապամոնտաժել դրանք` այդ թւում նաեւ Օղակաձեւ այգու երկայնքով կառուցուած համալիրները, Ուսանողական այգու ապօրինի կառոյցը, Նոր Նորքում, Արաբկիրում եւ քաղաքի այլ այգիներում կառուցուող շինութիւնները: Աջակցել Նալբանդեան 106 եւ Պուշկին/Կ'ողբացի եւ միւս բակային տարածքների բնակիչներին` սեփական պահանջներին համապատասխան կանաչ բակային տարածքներ ունենալու համար,
- կրկին ծառապատել Նորքի անտառը, Մոնումենտի լանջը, վերականգնել կորած միւս ծառածածկ գօտիներն եւ կենտրոնի կանաչ օղակը:
կարծում ենք, որ վերոյիշեալ միջոցների ձեռնարկումը կ'օգնի Երեւանում ստեղծել մեր եւ մեր երեխաների համար առողջ միջավայր, բարենպաստ կը լինի տուրիզմի զարգացման եւ ներդրումների համար եւ, ընդհանրապէս, կը նպաստի Երեւան քաղաքի կայուն զարգացմանըէ: