Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հաւաքականը


Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հաւաքականը

  • 27-05-2011 15:54:58   | Հայաստան  |  Սպորտ
 Մայիսի 28-ին կայանալիք Չեմպիոնների Լիգայի խաղարկութեան եզրափակիչից առաջ, Ուեֆա-ն իր պաշտօնական կայքում հրապարակել է 2010/11թթ. մրցաշրջանի խորհրդանշական հաւաքականը: Եզրափակիչ զոյգի մասնակիցնէր «Բարսելոնայի» եւ «Մանչեսթեր Իւնայթեդի» կազմից, այս ցուցակում են ընդգրկուել 3-ական ֆուտբոլիստներ: Ներկայացնում ենք ֆուտբոլիստների ամբողջական ցանկը՝ ըստ նրանց խաղադաշտում զբաղեցրած դիրքերի. Դարպասապահ` Էդուին վան դեր Սար - «Մանչեսթեր Իւնայթեդ» Պաշտպաններ` Դարիոյ Սռնայ - «Շախտեօր», Խէրարդ Պիկէ - «Բարսելոնայ», Նեմանեայ Վիդիչ - «Մանչեսթեր Իւնայթեդ», Մարսելոյ - «Ռէալ» Կիսապաշտպաններ` Մեսութ Օզիլ - «Ռէալ», Անդրես Ինյեստայ - «Բարսելոնայ», Ռայեան Գիգզ - «Մանչեսթեր Իւնայթեդ», Գարեթ Բէյլ - «Տոտենհեմ» Յարձակուողներ` Լիոնել Մեսսի - «Բարսելոնայ», Ռաուլ - «Շալկե-04»:
  -   Սպորտ