Գալուստ Սահակեան. ԵԱՀԿ Մխ-ի համանախագաh երեք երկրների նախագահների յայտարարութիւնը բաւականին նպաստաւոր է մեզ համար


Գալուստ Սահակեան. ԵԱՀԿ Մխ-ի համանախագաh երեք երկրների նախագահների յայտարարութիւնը բաւականին նպաստաւոր է մեզ համար

  • 27-05-2011 15:30:58   | Հայաստան  |  Քաղաքական
Ֆրանսիայի Դովիլ քաղաքում նախօրէին կայացած Մեծ ութնեակի գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաh երկրների նախագահներ Դմիտրի Մեդուեդեւի, Բարաք Օբամայի եւ Նիկոլայ Սարկոզիի` ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ համատեղ յայտարարութիւնը բաւականին նպաստաւոր է մեզ համար: Այս մասին մայիսի 27-ի ճեպազրոյցում յայտնեց ՀՀԿ փոխնախագահ եւ Ազգային ժողովի համանուն խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը` յաւելելով, որ «առաւել եւս ` ամբողջ աշխարհը գիտի, որ մեր տեսակէտն այն է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»: «Կարծում եմ, այս վերջին տարիներին մեր կողմից արուած արձանագրումները վերախմբաւորուած` երեք նախագահների կողմից յայտարարութեան տեսքով արդէն հրապարակուեց: Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղ ճանապարհով` առանց պատերազմների, խնդիրը լուծելու»,-ասաց հանրապետական պատգամաւորը: Նա նաեւ նշեց, որ, իր կարծիքով, յայտարարութիւնն առաւել «ուղղուած էր ոչ թէ մեր հասարակութեանը, այլ ադրբեջանական կողմին»:
  -   Քաղաքական