Դեկտեմբերի 1-ը` Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրն է


Դեկտեմբերի 1-ը` Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրն է

  • 30-11-2011 16:52:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշւում է, որպէս Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օր: Հայկական Կարմիր խաչի ընկերութիւնը /ՀԿԽԸ/, անմասն չի մնում ՄԻԱՒ/Ձիահ-ի կանխարգելմանն ուղղուած միջոցառումներին: <<Կողմնորոշուելու ժամանակն է>> Միաւ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերութիւնը կազմակերպում է մի շարք միջոցառումներ. 1. Տեղեկատուական քարոզարշաւ 10 մարզերի մեծ քաղաքներում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամաւորները տարածելու էն տպագիր նիւթեր 2. ՄԻԱՒ/Ձիահ-ի վերաբերեալ տեղեկութիւններ պարունակող բջջային կարճ հաղորդագրութիւնների ուղարկում` Վիւասելլ-մտս-ի հետ համագործակցութեամբ 3. Ինտերնետային հաղորդագրութեան տեղադրում odnoklassniki.ru սոցիալական կայքում: 4. ՄԻԱՒ/Ձիահ-ի խնդիրների լուսաբանում Զլմ-ներով (ՀԿԽԸ անձնակազմի եւ կամաւորների մասնակցութիւն հեռուստահաղորդումներին, նիւթերի տպագրում եւ տեղադրում համացանցում) Ինչպէս նաեւ համատեղ միջոցառումներ Վորլդ Վիժն Հայաստան Միջազգային բարեգործական կազմակերպութեան, Ֆլեշմոբ Դիվիզիայի եւ DLaboratory-ի հետ համագործակցութեամբ: Միջոցառումներին աջակցում է նաեւ Եւրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողական խորհուրդը: • Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան նուիրուած երթ, որը մեկնարկելու է Երեւանի Մինաս Աւետիսեան 4-րդ փողոցից ժամը 12:30-ին եւ հանգրուանելու է Եւրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի շէնքի տարածքում: • Տեղեկատուական քարոզարշաւ Երեւանում, որի շրջանակներում երիտասարդները կը տարածեն տպագիր տեղեկատուական նիւթեր ՄԻԱՒ/Ձիահ-ի վերաբերեալ: • Բրեյն Ռինգ` ՄԻԱՒ/Ձիահ-ի թեմայով, 5 միջնակարգ դպրոցների աշակերտների համար, որը տեղի կ'ունենայ Երեւանի թիւ 85 միջնակարգ դպրոցում: Մեկնարկը` ժամը 15:00-ին: • Ֆլեշմոբ; որը տեղի կ'ունենայ Հիւսիսային պողոտայում ժամը 18:30-ին:
  -   Մամլո հաղորդագրություն