Աւարտուել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի այցը Վրաստան


Աւարտուել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի այցը Վրաստան

  • 30-11-2011 17:05:50   |   |  Քաղաքական
Պաշտօնական այցով Վրաստանում գտնուող Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 30-ին այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից յետոյ Հանրապետութեան ղեկավարը եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողութեանը: Թբիլիսիում Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առաւելապէս վերաբերել էն Վրաստանում հայ համայնքի հոգեւոր, մշակութային, կրթական կեանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջեւ սահմանային անցակէտերի գործունէութեան բարելաւմանն ու այլ խնդիրների: Պաշտօնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսեանը վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլիի հետ այսօր մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը: Սերժ Սարգսեանը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ կարեւորել երկու պետութիւնների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիւ համագործակցութիւնը` հայ-վրացական յարաբերութիւնների ամրապնդման եւ երկու պետութիւնների զարգացման տեսանկիւնից: Նշելով, որ հաճելի է տեսնել վերջին մի քանի տարիներին հարեւան Վրաստանի արձանագրած յաջողութիւնները, Հանրապետութեան ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների տնտեսութիւններն ինչ-որ չափով նման էն միմեանց, այդ թւում` բնական ռեսուրսների սակաւութեամբ, ինչը ենթադրում է, որ պէտք է յաջողութիւնների հասնել ի շնորհիւ լաւ կառավարման եւ մարդկային ներուժի: Սերժ Սարգսեանը խօսել է Հայաստանի տնտեսութեան մէջ կատարուող ներդրումների, տնտեսութեան առաջնահերթ ուղղութիւնների, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարման ընթացքում երկրի տնտեսութեան մէջ որոշ ոլորտներում արձանագրուած դրական ցուցանիշների եւ դեռեւս առկայ խնդիրների մասին: «էս հպարտ եմ, որ տեղեկատուական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շատ արագ է զարգանում, եւ այս տարի մենք ակնկալում ենք այս ոլորտում 25 տոկոսի աճ: Այն, որ այսօր համաշխարհային առաջատար ընկերութիւններն այդ հանգամանքին ուշադրութիւն էն դարձնում եւ Հայաստանում ներդրումներ էն կատարում, մեզ, ի հարկէ, ուրախացնում եւ մեծ յոյսեր է ներշնչումէ,-ասել է Նախագահ Սերժ Սարգսեանը: Նախագահի խօսքով, եթէ ժողովուրդների, հասարակ քաղաքացիների միջեւ չկան լաւ յարաբերութիւններ, ապա տնտեսական յարաբերութիւնները պարզապէս չէն կարող լաւ զարգանալ: Բոլոր մակարդակներում ակտիւ շփումներն օգտակար համարելով` Նախագահ Սերժ Սարգսեանը յոյս է յայտնել, որ կը մեծանան փոխադարձ ներդրումները երկու երկրներում: Աւարտելով պաշտօնական այցը Վրաստան` Նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատուիրակութիւնը վերադարձել է Երեւան:Այսմասին «նտե-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Քաղաքական