Գաւառում բացուել է «Հայաստանի դրամաշրջանառութեան պատմութիւնը» ցուցահանդէսը
30-11-2011 18:22:44 | | Հասարակութիւն
Նոյեմբերի 29-ին Կենտրոնական բանկի նախաձեռնութեամբ Գաւառ քաղաքում բացուել է «Հայաստանի դրամաշրջանառութեան պատմութիւնը» ցուցահանդէսը, որի նպատակն է Գեղարքունիքի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի եւ դրամաշրջանառութեան պատմութիւնը, ծանօթացնել ԿԲ գործունէութեանը:
ինչպէս տեղեկացնում էն ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնից, ցուցահանդէսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը: Մարզի իշխանութիւնների աջակցութեամբ կը կազմակերպուէն դպրոցականների եւ ուսանողների այցելութիւններ ցուցահանդէս:
երեւանի դպրոցականներն ունէն նման հնարաւորութիւն, նրանք այցելում էն Կենտրոնական բանկ եւ ծանօթանում էն բանկի գործունէութեանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնութեան նպատակն է նմանատիպ հնարաւորութիւններ ընձեռել նաեւ մարզերի աշակերտների, ուսանողների եւ բնակչութեան համար:
ցուցահանդէսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմէնակ Դարբինեանը նշել է, որ ֆինանսական ծառայութիւնների գնալով ընդլայնուող ոլորտն իր պահանջն է դնում հասարակութեան առջեւ` հասկանալու եւ տիրապետելու ֆինանսական գործիքներին եւ հիմնական տնտեսական հասկացութիւններին:
ցուցահանդէսի ընթացքում Կենտրոնական բանկի աշխատակիցները դասախօսութիւններ էն կարդալու ցուցահանդէսի այցելուների եւ ուսանողների համար:
ազգային դրամի պատմութեան ցուցահանդէսներ էն կազմակերպուել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջեւանում, Եղէգնաձորում եւ Գիւմրիում: