Գոհար Գասպարեան. Մենք փորձել ենք «Մանկական Եւրատեսիլ-2011»-ը հնարաւորինս իւրօրինակ դարձնել


Գոհար Գասպարեան. Մենք փորձել ենք «Մանկական Եւրատեսիլ-2011»-ը հնարաւորինս իւրօրինակ դարձնել

  • 30-11-2011 19:42:44   | Հայաստան  |  Մշակոյթ

Մանկական Եւրատեսիլի այս տարուայ քուէարկութեան գործընթացը փոփոխութիւնների է ենթարկուել. ըստ այդմ, այս տարի հեռուստադիտողը կը կարողանայ իր ձայնը տալ իր սիրելի մասնակցի օգտին միայն քուէարկութեան համար նախատեսուած 15 րոպէում, իսկ քուէարկութեան ամբողջ հասոյթը կը տրամադրուի World Vision-ին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած նոյեմբերի 30-ի ասուլիսում յայտնել է Մանկական Եւրատեսիլի ղեկավար Սիեթսէ Բեքերը: Մէկ այլ փոփոխութիւն է տեղի ունեցել միաւորների յայտարարման կարգի մէջ. ի տարբերութիւն անցած տարիների, երբ յայտարարւում էին միայն ամենաբարձր միաւորները` այս տարի բարձրաձայն կյայտարարուէն բոլոր միաւորները: Սիեթսէ Բեքերը նշել է. «մենք ցանկանում ենք, որպէսզի հեռուստադիտողը կարողանայ լսել բոլոր երգերը եւ յետոյ միայն քուէարկելէ: «Մանկական Եւրատեսիլ - 2011»-ի գործադիր պրոդիւսեր Լեւոն Սիմոնեանը խօսել է տեխնիկական գործընթացի մասին. «Շնորհակալութիւն ենք յայտնում Եւրոպայի Հեռարձակողների Միութեանը, բոլոր պատուիրակութիւններին եւ, ի հարկէ, Սիեթս» Բեքերին մեր սխալները նկատելու համար, քանի որ միայն այդ կերպ մենք կարողացանք ուղղել դրանք եւ հասնել լաւագոյն արդիւնքի: Չնայած մենք սկսեցինք որոշ խնդիրներով, այժմ աւարտում ենք ժպիտով եւ համոզուած ենք, որ հիանալի շոու է լինելուէ: Նշուել է, որ «մանկական Եւրատեսիլ-2011ե-ի յաղթողի մրցանակի հեղինակը յայտնի դիզայներ Նուռն է, մրցանակը ստեղծուել է այս տարուայ մրցոյթի լոգոյի նախատիպով, որը խորհրդանշում է հայկական լեռները: Մրցանակը պատրաստուած է թանկարժէք քարից եւ արծաթից: Ըստ Հանրային հեռուստատեսութեան Մանկական եւրատեսիլի կազմկոմիտէի մամուլի պատասխանատու արտակ Վարդանեանից ստացուած հաղորդագրութեան, «Մանկական Եւրատեսիլ 2012»-ը տեղի կ'ունենայ Նիդերլանդներում: «այս որոշումը կայացրել է Մանկական Եւրատեսիլի վերահսկող յանձնաժողովը, որը կազմուած է տարբեր երկրների ներկայացուցիչներից եւ հիմնուել է ներկայացուած առաջարկների վրաէ,- տեղեկացրել է Բեքերը: Մանկական Եւրատեսիլի Հայաստանի պատուիրակութեան նախագահ Գոհար Գասպարեանը յաւելել է. «Մենք փորձել ենք այս տարուայ մրցոյթը հնարաւորինս իւրօրինակ դարձնել եւ օգնութեան համար շնորհակալութիւն ենք յայտնում շուէդական տեխնիկական թիմին»: Նախորդ տարուայ Մանկական Եւրատեսիլից յետոյ պտտւում էին խօսակցութիւններ, ըստ որոնց դայ վերջին Մանկական Եւրատեսիլն է լինելու, սակայն Մանկական Եւրատեսիլի ղեկավար Սիթսէ Բեքերը նշել է. «չնայած կը կատարուէն որոշակի կրճատումներ բիւջէում, մենք որոշեցինք, որ Մանկական Եւրատեսիլը կը շարունակուի անցակացուել տարբեր երկրներում` մասնակից երկրների քանակի մեծացման շնորհիւէ: Միւս տարուայ յունիսին նախատեսւում է մասնակից երկրների թիւը հասցնել 16-ի:
  -   Մշակոյթ