Կ'անցկացուի Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան նուիրուած միջոցառումների շարք


Կ'անցկացուի Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան նուիրուած միջոցառումների շարք

  • 30-11-2011 21:05:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովութեան խումբը տեղեկացնոմ է Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրուան նուիրուած միջոցառումների շարքի մասին: Դեկտեմբերի 1-ին` Ձիահ-ի դէմ պայքարի համաշխարհային օրը կանցկացուէն` 1. Երթ, որն սկսւում է ժամը 13.15-ին Տէրեան 74 հասցէից` Հայաստանի ագրարային համալսարանի գլխաւոր մասնաշէնքի առջեւից, շարունակւում է` ընդգրկելով մի քանի կենտրոնական փողոցնէր, եւ աւարտւում է ժամը 14.45-ին Արամի 1 հասցէում` Կառավարութեան 3-րդ շէնքի մօտ: Երթի մասնակիցները կը կրեն պաստառներ եւ անցորդներին կբաժանէն ՄԻԱՒ/Ձիահ-ի մասին տեղեկատուական թերթիկներ ու կպատասխանէն նրանց հետաքրքրող հարցերին այս թեմայի շուրջ: Երթի ժամանակ անցորդներին կբաժանուէն նաեւ հրաւիրատոմսեր` երեկոյեան հիմնական միջոցառմանը մասնակից դառնալու համար: 2. Հիմնական միջոցառումը կը սկսի նոյն օրը` ժամը 6-ին, Մոսկուա կինոթատրոնի առջեւ: Այնտեղ կազմակերպիչները կը ստեղծեն մի իւրօրինակ «Սովորիր մէկ րոպէում» խաղ, որը անցորդների եւ կ'առաջարկի միաժամանակ ստանալ ե′ւ ՄԻԱՒ/Ձիահ-ի մասին տեղեկատուութիւն, ե′ւ մրցանակներ, որոնք պատրաստուած էն Միաւ-ով ապրող մարդկանց կողմից, ինչպէս նաեւ հաճելի ժամանակ անցկացնել: Միջոցառման իրականացմանը նպաստող կամաւորների օգնութեամբ միջոցառման մասնակիցները, որոնք հիմնականում պատահական անցորդները կլինէն, կխաղարկէն մրցանակներ` պատասխանելով թեմատիկ հարցերի: 3. Իսկ երեկոյեան` ժամը 20.00-ին ONE ակումբում տեղի կ'ունենայ «Ո′չ Ձիահ-ին 2011» խորագրով միջոցառում` DJ Վակցինայի մասնակցութեամբ: Այն կրկին կազմակերպել է Ձիահ-ի խնդրով ջատագովութեան խումբը` The Laboratory-ի, One Club-իեւ Քաղաքացիական մասնակցութեան զարգացման կենտրոն Հկ-ի հետ համատեղ: Այս տարուայ Ձիահ-ի դէմ պայքարի միջազգային օրուայ խորագիրն է` «հասնել զրոյիէ: Ձիահ-ի ջատագովութեան խումբը չորս հասարակական կազմակերպութիւնների` «Հանրային տեղեկատուութիւն եւ գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» եւ «Դրական մարդկանց հայկական ցանց», նախաձեռնութիւնն է, որը նպատակ ունի իրականացնել համատեղ գործողութիւններ խոցելի խմբերի իրաւունքների պաշտպանութեան եւ իրաւունքների ջատագովման շուրջ, ինչպէս նաեւ հանրային ուշադրութիւնը սեւեռէ լսեռական առողջութեան խնդիրներին:
  -   Հասարակութիւն