Կամաւորների միջազգային օրուայ առթիւ դեկտեմբերի 6-ին, ժ. 15:00-17:00-ը, Հայաստանի Ազգային Պատկերասրահի 3-րդ հարկի նախասրահում տեղի կ'ունենայ «Էս կամաւոր եմ»լուսանկարչական ցուցահանդէսի բացումը: Ըստ Հայ Կամաւորների Միութեան հաղորդագրութեան, ցուցահանդէսի նպատակն է լուսաբանել Հայաստանում կամաւորների գործունէութիւնը տարբեր ոլորտներում: Ներկայացուած կլինէն Հայաստանում գործող մօտ երկու տասնեակ կազմակերպութիւնների եւ խմբերի կամաւորական գործունէութեան շուրջ 40 լուսանկար:
Միջոցառման ընթացքում կամփոփուէն «Էս կամաւոր եմ» շարադրութեան մրցոյթի արդիւնքները եւ կը յայտարարուի համանուն կայքի գործարկման մասին:
Հայաստանի Ազգային Պատկերասրահը տօնի առթիւ հաւաստագրեր կը յանձնի իր կամաւորներին:
Ցուցահանդէսը կազմակերպւում է «էս կամաւոր եմէ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ընդլայնել կամաւորութեան մշակոյթը Հայաստանում: Ծրագիրն իրականացւում է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանեան գրասենեակի եւ ամն Միջազգային Զարգացման Գործակալութեան աջակցութեամբ:
ցուցահանդէսը կտեւի դեկտեմբերի 6-15-ը: