Մեկնարկել է Երեւանի Կարապի լճի սահադաշտի 7-րդ տարեշրջանը


Մեկնարկել է Երեւանի Կարապի լճի սահադաշտի 7-րդ տարեշրջանը

  • 01-12-2011 19:19:56   | Հայաստան  |  Հասարակութիւն

Երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար արդեն 7–րդ տարին է, ինչ ձմռան ամիսներին իր դռներն է բացում Կարապի լճի սահադաշտը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Երեւանի միակ բացօթյա սահադաշտի 7-րդ տարեշրջանի բացումը նշանավորվել է մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների եւ հոկեիստների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով։ Սահադաշտը, գեղասահքի սիրահարների եւ պարզապես ակտիվ ժամանց նախընտրողների համար, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը։ 16:00-ից - 18:00-ն սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն, որից հետո այն կշարունակի աշխատել մինչեւ ժամը 23:00-ն: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում այն 1 ժամի համար կարժենա 500, իսկ տեղում չմուշկներ ստանալու դեպքում՝ 1000 դրամ: Սահադաշտի մակերեսը 1033 քառ. մետր է: Այն կառուցված է նմանատիպ կառույցներին բնորոշ բոլոր չափանիշների պահպանմամբ եւ սահելու հնարավորություն է ընձեռում միաժամանակ 100 մարդու: Ի դեպ, սահադաշտին կից գործում է հանդերձարան, չմուշկների վարձակալման կետ, նաեւ բուժկետ: Այստեղ կգործի սրճարան, ուր չմշկորդները կարող են տաք սուրճ եւ թեյ վայելել։ Սահադաշտից օգտվելու համար տարիքային սահմանափակում չկա։ Սահադաշտի բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվել է տոնական շքեղ հրավառությամբ:
  -   Հասարակութիւն