Արմէն Մարտիրոսեան. Համաներումը քաղաքական առումով որոշակի լիցքաթափման ազդեցութիւն կ'ունենայ հասարակութեան մէջ


Արմէն Մարտիրոսեան. Համաներումը քաղաքական առումով որոշակի լիցքաթափման ազդեցութիւն կ'ունենայ հասարակութեան մէջ

  • 27-05-2011 03:06:07   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման 20-րդ տարեդարձի կապակցութեամբ համաներում յայտարարելու մաuին Ազգային ժողովի մայիսի 26-ի որոշումը` որպէս քայլ, բնականաբար, դրական է, որովհետեւ իր մէջ հումանիստական տարրեր է պարունակում: Նաեւ հաշուի առնելով այսօր քրէակատարողական հիմնարկներում առկայ գերծանրաբեռուած վիճակը, անմխիթար պայմանները, որոշակի «բեռնաթափումը» համեմատաբար բարւոք վիճակ կը ստեղծի: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Արմէն Մարտիրոսեանը: Փետրուարի 28-ից բօյկօտ յայտարարած ընդդիմադիր այս խմբակցութիւնը նիստերին չի մասնակցում, հետեւաբար չի մասնակցել նաեւ համաներում յայտարարելու հարցի քննարկմանն ու քուէարկութեանը: «Քաղաքական առումով, կարծում եմ, որոշակի լիցքաթափման ազդեցութիւն կ'ունենայ հասարակութեան մէջ: Ըստ էութեան, սրանով իշխանութիւնն ընտրութիւններին ընդառաջ ազատւում է աւելորդ բեռից, որովհետւ ունենալ նմանատիպ բեռ արտաքին աշխարհի առջեւ ու գնալ նոր հերթական կեղծուած ընտրութիւնների, շատ բարդ վիճակ կը ստեղծուի իշխանութիւնների համար», -ասաց ընդդիմադիր պատգամաւորը` յաւելելով, որ «իշխանութիւնն այս պարագայում, կարծես թէ, ճակատներից մէկն ուղղակի չէզոքացնում է»: Ըստ Ա.Մարտիրոսեանի, քաղաքական առումով, բնականաբար, հիմնական ուշադրութեան կենտրանում քաղբանտարկեալներն էն եւ նրանց ազատութեան վերադարձուելը: «Նախ, առաջին հերթին, կարծում եմ, քաղբանտարկեալներ չպէտք է լինէին, երկրորդ` այնուամենայնիւ մարդիկ կհամաներուէն իրենց չկատարած յանցագործութեան համար, որովհետեւ, էս կարծում եմ, քաղբանտարկեալները, այդ թւում իմ գործընկեր Զարուհի Փոստանջեանի եղբայրը, որեւէ յանցանք չէն գործել, ուստի եւ ճաղերի հետեւում չպէտք է յայտնուէին: Երրորդ` սրա արդիւնքում իշխանութիւնը, կարծես թէ, իր վրայից ազատում է այն պատասխանատուութիւնը, որ ինքն անմեղ մարդկանց է բանտարկել», -ասաց նա: «Էս Տիգրան Փոստանջեանին եւս համարում եմ քաղբանտարկեալ, կամ աւելի ճիշտ` պատանդ, որովհետեւ նա երբեք ակտիւ քաղաքականութեամբ չի զբաղուել, բայց բոլորիս յայտնի է, որ ինքը Զարուհի Փոստանջեանի եղբայր լինելու պատճառով է, որ այսօր կալանաւորուած է եւ անազատութեան մէջ է»,-ընդգծեց Ա.Մարտիրոսեանը:
  -   Քաղաքական