Ստորգրուել է համաձայնագրի նախագիծ` երկօրեայ եռակողմ քննարկումների արդիւնքում


Ստորգրուել է համաձայնագրի նախագիծ` երկօրեայ եռակողմ քննարկումների արդիւնքում

  • 02-12-2011 15:32:34   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում դեկտեմբերի 2-ին ստորգրվել է Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի մամլո հաղորդագրության, Հայաստանի Հանրապետության անունից համաձայանգրի նախագիծը ստորագրել է Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլրայանը, ռուսական կողմից` «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ավագ փոխնախագահ Վալերի Րեշեդնիկովը եւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլլինը: Նշենք, որ համաձայնագրի նախագիծը ստորագրվել է երկօրյա եռակողմ քննարկումների արդյունքում:
  -   Տնտեսութիւն